Նորություններ

Մշտադիտարկում ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում

27.07.2021

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումների համատեքստում, հուլիսի 26-ին տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում դիմավորեց դրամաշնորհային ծրագրի համակարգող Աննա Մկրտչյանը: Նա ընդգծեց, որ ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոնի գործունեությունը և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագրի ներդնումը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետների պատրաստմանը: Ներկաները դրամաշնորհային ծրագրի համակարգողի ուղեկցությամբ եղան բուհի կողմից վերանորոգված և լաբորատորիայի համար նախատեսված տարածքում, որն արդեն համալրված էր Ծրագրով նախատեսված լաբորատոր կահույքով, գերժամանակակից վերլուծական սարքավորումներով:
Այցի ընթացքում ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Ինեսսա Սիրեկանյանի կողմից դիտարկվեցին արդեն իսկ ձեռքբերված լաբորատոր անալիտիկ սարքավորումների, նյութերի ու պարագաների համապատասխանությունը՝ պայմանագրով սահմանված պայմաններին, ինչպես նաև քննարկվեցին դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ծրագրի համակարգողի հավաստմամբ, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերից մեկնարկում է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական նոր ծրագիրը, որի գլխավոր նպատակը դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ արհեստավարժ, բարձր կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է: Նա փաստեց, որ կենտրոնի բոլոր սարքավորումները մոնտաժված են, մեթոդները՝ ներդրված: «Հուսով ենք, որ սեպտեմբերից մեկնարկող մագիստրոսական ծրագիրն էլ կծառայի իր նպատակին: Այս ուղղությամբ մագիստրոսական ծրագիրն առաջինն է Հայաստանում: Հիմնական առավելությունն այն է, որ այս դրամաշնորհային ծրագրի արդյունքում ունենք հզոր, գերժամանակակից նյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն է տալու իրականացնելու ցանկացած տեսակի դեղի, սննդային հավելումների և այլ պատրաստուկների որակական, քանակական անալիզ, որակի գնահատում ու մոնիտորինգի իրականացում»,- ասաց Աննա Մկրտչյանը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նաև ծանոթացրեց կոնսորցիում գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին, ներկայացրեց, որ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ներդրված մագիստրոսական ծրագիրը մշակվել է կոնսորցիում գործընկերոջ հետ խորհրդակցությունների արդյունքում, որոնց ընթացքում մշտապես կարևորվել է այնպիսի դեղագետ մասնագետների պատրաստումը, որոնք տիրապետում են ժամանակակից մեթոդներին և կարողանում են աշխատել նորագույն տեխնոլոգիաներով: Աննա Մկրտչյանը տեղեկացրեց, որ Ծրագրի շրջանակներում վերջերս Ֆարմացիայի ինստիտուտի և Հայաստանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի ՝ «Լիկվոր»-ի, միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որն իրագործվելու է մասնավորապես մագիստրոսական այս ծրագրի շրջանակում. «Նրանք պատրաստ են փոխհատուցելու 3-4 ուսանողի ուսման վարձավճարները, հետագայում ընդունել աշխատանքի: Բացի դրանից՝ նրանք պատրաստ են ներդնել դրամաշնորհային գիտական ծրագիր, ինչը հնարավորություն կտա լավագույն մագիստրոսներին հետագայում այս ուղղությամբ շարունակելու իրենց հետբուհական կրթությունը»- հավելեց համակարգողը:
Նրա խոսքով, նմանօրինակ նախաձեռնությամբ են հանդես եկել նաև «Ազադ ֆարմասյութիքլզ» և «Արփիմեդ» դեղագործական ընկերությունները. «Այսպիսով՝ Հայաստանի առաջատար դեղագործական ընկերությունները պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել մագիստրոսական այս ծրագրին, ինչը չափազանց կարևոր է դրամաշնորհային ծրագրի շարունակականության ապահովման տեսանկյունից»:
Հանդիպման ավարտին Ա. Մկրտչյանը հավաստիացրեց, որ «Դեղերի որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոն»-ի վեբ կայքը կգործի կենտրոնի պաշտոնական բացման արարողությունից հետո:

ԵՊՀ դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիայի մասին ստորև. https://youtu.be/bOfoM00pAOQ
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...