Նորություններ

Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ամփոփվում են

23.07.2021

 ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա ամփոփիչ մշտադիտարկումների համատեքստում, հուլիսի 22-ին տեղի ունեցավ հանդիպում Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ՀՀ ԿԳՄՍՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց  ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ հիմնվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն››-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն, որը կխթանի ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը: Ծրագրի շրջանակներում նաև մշակվում է «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիրը, ինչը թույլ կտա բավարարել ձևավորվող աշխատաշուկայում բարձրորակ մասնագետների պահանջարկը: Ներկաները շրջեցին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված Կենտրոնի համար առանձնացված տարածքներում, որտեղ տեղադրված էին ծրագրով ձեռքբերված կահույքը, լաբորատոր սարքավորումները, համակարգչային տեխնիկան, լաբորատոր նյութերն ու պարագաները: Այցի ընթացքում Ծրագրին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու, ԿԳՄՍՆ փոխնախարար Կ. Թռչունյանը դիտարկեց ձեռք բերված սարքավորումները և նյութերը, աշխատանքային խմբի հետ քննարկեց լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:
Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև կրթական բովանդակության ստեղծումը: Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկեցին ծրագրով սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ա. Առաքելյանը նշեց, որ ավարտվել է դրամաշնորհային ծրագրի ղեկավարի և համակարգողի կողմից «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագրի իրականացումը կարգավորող համապատասխան փաստաթղթերի մշակման գործընթացը և փաստաթղթերը ներկայացված են ԿԳՄՍՆ` լիցենզիա ստանալու նպատակով: ՀՌՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նշեց, որ այս փուլում վերանայվել և լրամշակվել է ՀՌՀ Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտում գործող «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» դիպլոմավորված մասնագետների պատրաստման կրթական ծրագիրը: Ծրագրի այս փուլում ամփոփվել են նաև Գենոմային ճարտարագիտության և սեքվենավորման դասընթացների, հետազոտական ուղեցույցների մշակման աշխատանքները՝ տեղական անհատ խորհրդատուների կողմից:
Կարևորելով բուհ-մասնավոր հատված գործնական կապը՝ Ա. Առաքելյանը հավաստիացրեց, որ առաջիկայում Կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ առողջապահության մի շարք ոլորտներում՝
իրականացնելով հետազոտություններ փորձարկումներ: «Կենսաինֆորմատիկան և գենոմիկան այն բեկումնային ոլորտներն են, որոնք հիմք են հանդիսանում անձնավորված բժշկության, նորարարական ախտորոշիչ մոտեցումների և դեղամիջոցների մշակման համար: Այս ոլորտները Հայաստանում հիմնարար և կիրառական կենսաբժշկության հետազոտությունների զարգացման հենասյուներից են: Այսօր, արդեն իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով, առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները ամփոփման փուլում են »,-փաստեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը:
Այսպիսով՝ կենտրոնի առկայությունը ՀՌՀ-ին թույլ է տալիս ընդլայնել առողջապահության գերակա ոլորտներում գենոմիկայի և գենոմի խմբագրման հետազոտությունները:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...