Նորություններ

ՀՀ Տավուշի մարզի կրթական հաստատություններում մեկնարկել են փորձագիտական այցերը

14.05.2021

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:
 Այս աշխատանքների համատեքստում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման նպատակով մայիսի 4-ից մեկնարկել են աշխատանքային այցերը փորձարկող դպրոցներ, որոնք կիրականացվեն փորձագետների կողմից` «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի համակարգողի ուղեկցմամբ: Մինչ այցերի մեկնարկը Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն, ինչպես նաև ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվել է հանրակրթական ուսուցչական անձնակազմերի վերապատրաստումներ, մասնագիտական աշխատանքային խմբերի կողմից ուսումնական նյութերի մշակումներ: Փորձագիտական այցերը մեկնարկել են մայիսի 4-ից ՀՀ Տավուշի մարզի թվով 4 կրթական հաստատություններում: Փորձագիտական խմբերը դասապրոցեսի դիտարկումներ են իրականացրել Իջևանի հիմնական դպրոցում և Թեղուտի, Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեձորի միջնակարգ դպրոցներում: Նշենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից ձևավորված աշխատանքային խմբերում ներգրավված են ավելի քան 32 մասնագետներ, որոնք մշակել են առարկայական չափորոշիչները ուսումնական նյութերը:
 Հավելեք, որ մինչ հաստատվելը առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ. դրանք քննարկվել են ուսուցչական, համայնքների և ոլորտի մասնագետների հետ: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են:
Հավելենք, որ մայիսի 18-ից փորձագիտական այցերը կմեկնարկեն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում, ինչպես նաև Մուղնու, Բյուրականի, Կոշի միջնակարգ դպրոցներում:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...