Նորություններ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումները շարունակվում են

12.05.2021

Այսօր կրթական հաստատություններն ուսուցում են իրականացնում առցանց սկզբունքով՝ ապահովելու աշակերտների կրթության անընդհատությունը։ Ուսուցման առցանց իրականացումը ենթադրում է նոր մոտեցումներ և ՏՀՏ նոր գործիքներ: «Կրթական ծրագրերի կենտրոնը» հաշվի առնելով ստեղծված իրավիճակի մարտահրավերները շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` առարկաների դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը խթանելու նպատակով: «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հասցեական վերապատրաստումների ընթացքում այս տարի վերապատրաստվել են շուրջ 550 ուսուցւչներ: Նշենք, որ հասցեական վերապատրաստումները ընթանում են մի քանի փուլերով՝ ընդգրկելով մայրաքաղաքն ու հանրապետության բոլոր մարզերը:Հնգօրյա վերապատրաստման դասընթացների արդյունքում մանկավարժները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների, ծանոթանում հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծման առանձնահատկություններին: Հավելենք,որ այս վերապատրաստումների արդյունքում այսօր https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված է ՏՀՏ վերապատրաստումների https://icttraining.armedu.am/ մուդլ հարթակը, որտեղ մեկտեղված են մեծ թվով դասընթացներ տարբեր առարկաներից: Դրանք պատրաստված են ՏՀՏ գործիքների օգնությամբ՝ ՏՀՏ վերապատրաստումներ անցած մանկավարժների կողմից: Դասընթացները ամենօրյա դիտարկման են ենթարկվում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից, ֆիլտրվում են և յուրաքանչյյուր օր նորացվում: Հատկանշական է նաև մայրաքաղաքում և մարզերում վերապատրաստումների կազմակերպման վայրի ընտրությունը: «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանի հավաստմամբ՝ այս դպրոցների ընտրությունը պայմանավորված է դրանց տեխնիկական հագեցվածությամբ:
«Վերոնշյալ դպրոցներին, վարկային նախորդ ծրագրի շրջանակներում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից տրամադրվել են անհրաժեշտ համակարգչային շարժական դասարաններ (mobile computer class), որոնք ներառում են 22 դյուրակիր համակարգիչ՝ լոկալ ցանց ստեղծելու հնարավորությամբ և ինտերակտիվ գրատախտակ»,- հավելեց Հ. Ղարիբջանյանը:Վերապատրաստումները շարունակական բնույթ են կրում և մինչև տարվա ավարտը նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի ուսուցիչների վերապատրաստում:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...