Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկում` ՀՀ Արարատի մարզում

19.04.2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ս.թ. փետրվար ամսից մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը ապրիլի 15-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Արարատի մարզի չորս ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2017 թ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նախակրթարաններ: Այցը մեկնարկել է Մարմարաշենի Ա. Բարությանի անվան միջնակարգ դպրոցից, որտեղ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Տնօրենը ներկայացրել է նախակրթարանի ստեղծման և գործունեության ընթացքը, անդրադարձել առաջիկա անելիքներին: Նշվել է, որ նախակրթարանը բնականոն գործում է , և երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին: Նախակրթարանը ի սկզբանե նախատեսված է եղել 25 երեխայի համար, սակայն հետագայում փաստացի հաճախող երեխաների ավելի մեծ թվով պայմանավորված՝ լիցենզավորվել է 30 երեխայի հաշվարկով: Նախակրթարանը գործում է երկհերթ ռեժիմով՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկով:«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև Տափերականի , Ուրծաձորի միջնակարգ դպրոցներ և Վեդի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ևս իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր:
Նշենք, որ Տափերականի, Ուրծաձորի միջնակարգ դպրոցներում գործող նախակրթարաններում ընդգրկված է 5 տարեկան շուրջ 25 երեխա, Նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչներն այցն ամփոփեցին Վեդի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում : վերոնշյալ դպրոցում նախակրթարանը ստեղծվել է 20 երեխայի համար, իսկ հետագայում հաճախող երեխաների թվի աճով պայմանավորված լիցենզավորվել է 40 երեխաների հաշվարկով: Փաստացի հաճախող երեխաների թիվը 40 է: Նախակրթարանը գործում է երկու խմբով՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Դասապրոցեսը ընթանում էր բավականին ակտիվ՝ երեխաների անմիջական մասնակցությամբ:
Բոլոր չորս նախակրթարանները, դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Բոլոր նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Նախակրթարաններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները: Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...