Նորություններ

Մոնիտորինգային այց ՀՖԿՍՊԻ-ում

01.04.2021

Մարտի 30-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են կատարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ): Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2018թ. հիմնված «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնի գործունեության ու Կենտրոնում իրականացվող աշխատանքների մշտադիտարկումն էր: Նշենք, որ ‹‹Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում›› դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել է մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացում և վերանայում, բուհի կարողությունների հզորացմանը միտված ժամանակակից և տարածաշրջանում եզակի լաբորատոր սարքավորումներով հագեցած ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենտրոնի ստեղծում՝ ինտերակտիվ լսարանով և առցանց խորհրդակցությունների ու սեմինարների համար նախատեսված դահլիճով: Բուհում աշխատանքային խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտոր Դավիթ Խիթարյանը: Նա ընդգծեց, որ այս դրամաշնորհային ծրագրով ստեղծված «Սպորտ Կաբ» գիտահետազոտկան կենտրոնը մեծ կարևորություն ունի կրթության արդիականացման և բուհում միջազգայնացման գործընթացը ամբողջականացնելու տեսանկյունից: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները քննարկեցին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բուհում ստեղծված ենթակառուցվածքների, դրանց գործնական կիրառելիության, սարքավորումների շահագործման, կիրառման և պահպանման հետ կապված հարցեր՝ ևս մեկ անգամ ընդգծելով ծրագրի շարունակականության ապահովման կարևորությունը: Ներկաները ՀՖԿՍՊԻ-ի արտաքին կապերի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի ուղեկցությամբ շրջեցին գիտահետազոտական կենտրոնում, ինտերակտիվ լսարանում, և առցանց խորհրդակցությունների դահլիճում: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, շրջայցի արդյունքում, ամրագրեցին, որ ՀՖԿՍՊԻ-ի ուսանողները ԵՊՀ ուսանողների հետ համատեղ հետազոտական աշխատանքներ էին իրականացնում Կենտրոնում տեղակայված լաբորատոր սարքավորումների միջոցով: ՀՖԿՍՊԻ Կինեզիոլոգիայի ամբիոնի վարիչ Գ. Նալբանդյանը խոսեց լաբորատոր սարքավորումների կարևորության մասին՝ փաստելով, որ դրանց կիրառությամբ են իրականացվում ավարտական աշխատանքներում և մագիստրոսական թեզերում ներառված հետազոտությունները: Նրա հավաստմամբ, կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով համալրված ինտերակտիվ լսարանն օգտագործվում է տեսական և գործնական պարապմունքների իրականացման համար՝ ամենօրյա հաճախականությամբ, իսկ խորհրդացությունների սրահում մշտապես տեղի են ունենում ՀՖԿՍՊԻ գիտական խորհրդի նիստերն ու մի շարք հանդիպումներ: ՀՖԿՍՊԻ ուսումնական գծով պրոռեկտոր Լ. Ստեփանյանը փաստեց, որ ստեղծված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով՝ բուհն իրականացնում է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Կատարվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ: Նա նշեց. ‹‹Համավարակով պայմանավորված՝ շատ միջազգային ծրագրեր իրականություն չդարձան, այսօր մենք բավականին լուրջ նախադրյալներ ունենք ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու համար: Բուհը քննարկում է հնարավոր համագործակցության ծրագրեր մի շարք կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ, նորից քայլերն են արվում համատեղ միջազգային ծրագրերի պլանավորման և իրականացման համար››,-հավելեց պրոռեկտորը:
Բուհի ներկայացուցիչները ևս մեկ անգամ փաստեցին, որ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ոլորտի գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնը, ինտերակտիվ լսարանը, առցանց դահլիճը մեծ հնարավորություններ են ստեղծում բուհում կրթությունը նոր բովանդակությամբ և մեթոդներով կազմակերպելու համար՝ միաժամանակ ուսանողների համար ապահովելով ուսումնառության գործնական հենք ու հնարավորություններ: Բուհում ստեղծված կենտրոնը կարևոր է նաև ոլորտի շահառու կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության տեսանկյունից:
Հավելենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը հանդիսանում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ավարտ, և, ըստ այդմ, ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ՆՄՀ շրջանակներում իրականացված դրամաշնորհային ծրագրերի արդյունքում ստեղծված կենտրոններ այցերը կլինեն շարունակական:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...