Նորություններ

Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ՝ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում

19.03.2021

Մարտի 18-ին ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում տեղի ունեցավ բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների պաշտոնական բացումը: ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը այն 99 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ բնագիտական առարկաների գծով (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) լաբորատորիաները արդեն իրականություն են: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված այս ենթակառուցվածքները նպատակ ունեն վարժարանում ստեղծել արդիական ուսումնական միջավայր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով: Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀԱԱՀ վարժարանի ուսուցչներ և աշակերտներ: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երախտիքի խոսք հայտնեց բոլորին, որոնց ջանքերով կյանքի կոչվեց ծրագիրը և շնորհակալագիր հանձնեց ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներին:
‹‹Համոզված ենք, այս արմատական փոփոխությունը նոր որակ կբերի, մեծ դեր կունենա պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշման, բուհի անսխալ ընտրության հարցում: Հույս ունենք նաև, որ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի, որը ծառայել և ծառայելու է հանրակրթության մակարդակի հարաճուն բարելավմանը››,- նշեց ՀԱԱՀ ռեկտորը:
ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչ Նունե Ասրյանը խոսեց կատարված աշխատանքի մասին.
‹‹Բնագիտական առարկաների նյութատեխնիկական բազայի ապահովվածության և թարմացման նպատակով ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի նախաձեռնությամբ բարելավվեց երկրի թվով 99 ավագ դպրոցների լաբորատոր սարքավորումներով զինվածությունը: Հույս ունենք, որ այս լաբորատորիանները կնպաստեն բնագիտական առարկաներից միջազգային օլիմպիադաներում դպրոցի նոր ձեռքբերումներին, քանի որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով գիտատեխնիկական բազմաբնույթ փառատոններին ու միջազգային մրցույթներին աշակերտների մասնակցությունն առավել քան իրատեսական է դառնում››,- հավելեց Ն. Ասրյանը:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչը նշեց նաև, որ մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես ‹‹Կրթական ծրագրերի կենտրոնի›› կողմից մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կատարվել է կարիքների գնահատում, իսկ լաբորատորիաների կահավորմանը զուգահեռ իրականացվել է նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոտանտաժային աշխատանքներ:
ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի հավաստմամբ տրամադրված լաբորատոր սարքավորումները նոր ուսումնական տարում ամենօրյա կիրառելիություն կունենան դասապրոցեսում:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...