Նորություններ

Մշտադիտարկում մայրաքաղաքի նախակրթարաններում

18.02.2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ընթացքում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը և ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը այցելեցին Երևանի թիվ 20 և թիվ 186 հիմնական դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչը մշտադիտարկման այցը մեկնարկեց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցից: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրացել է: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2018թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Հաջորդ կանգառը թիվ 186 դպրոցում էր, որտեղ ևս իրականացվել է միկրոծրագիր: Նշենք, որ երկու նախակրթարաններն էլ դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում կահավորվել են համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել են մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններից  յուրաքանչյուրում ընդգրկված են թվով 25 հինգ տարեկան երեխաներ: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչը մասնակցեց դասապրոցեսին, շրջեց խաղային անկյուններով, թերթեց սաների տետրերն ու նկարչական ալբոմները՝ հավաստիանալով, որ նախակրթարանում սաները հաշվել են սովորում, տառաճանաչ են դառնում, տարբերում են տարվա եղանակներն ու գույները:Թիվ 186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանի հավաստմամբ՝ համայնքի բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն հնարավորություն ունեն կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
Հավելենք, որ Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել են 136 նախակրթարաններ:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...