Նորություններ

Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով

03.02.2021

Փետրվարի 2-ին երկշաբաթյա մոնիտորինգային այցերի համատեքստում աշխատանքային այցով Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ։ Կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, հետազոտական կարողություններով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը: ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով, Կենտրոնի հիմնական փիլիսոփայությունն է՝ այնպես անել, որ այս նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության մեր հետազոտությունները կարողանան որոշել Հայաստանի տեղը միջազգային գիտական քարտեզի վրա։ Այս ծրագիրը ցույց տվեց, որ մենք ունենք մրցունակ լինելու ներուժն ու հավակնոտ գաղափարները։ ‹‹Սա այն հիմնաքարն է լինելու, որը թույլ գտա գնալ դեպի գերազանցության կենտրոնի հիմնում››,- հավելեց պրոռեկտորը։
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված աշխատանքի, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքները և հետագա նպատակները։
Հանդիպման սկզբում «Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանը նշեց, որ համավարակի, ինչպես նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված, բուհի կողմից իրականացվող ծրագրային գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն հետ են մնացել ժամանակացույցերով և գնումների պլանով սահմանված ժամկետներից: Նա հավելեց, որ բուհը պետք է արդյունավետ և հետևողական կերպով քայլեր ձեռնարկի պայմանագրով սահմանված բոլոր գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու, ավարտին հասցնելու, ինչպես նաև ծրագրով ամրագրված ցուցիչներին հասնելու համար:
ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատանքային խումբը ԵՊԲՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց ԵՊԲՀ-ի համապատասխան հատվածներում, որտեղ պահեստավորվել էին արդեն իսկ մատակարարված գրենական պիտույքները, գրասենյակային և լաբորատոր կահույքը, համակարգչային տեխնիկան: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նաև նշեց, որ դրանք նախատեսված տարածքներում կտեղադրվեն Կենտրոնի կառուցումից հետո:
Այս փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաները ամրագրեցին, որ բուհի կողմից տրամադրված անհրաժեշտ տարածքներում դեռևս ընթանում են համապատասխան շինարարական աշխատանքները: Բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի պատասխանատուների հավաստիացմամբ, հիմնանորոգման աշխատանքները չեն խոչընդոտի սարքավորումների մատակարարման գործընթացին և կավարտվեն մինչև դրա իրականացումը: Խմբի անդամները առաջարկեցին առաջիկայում ևս մեկ միջանկյալ այց կատարել տարածք՝ հիմնանորոգման աշխատանքների ավարտը ամրագրելու համար: Նշենք, որ ստեղծվող Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ, մի շարք քայլեր են ձեռնարկված նաև ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ: Մասնավորապես, նրա հավաստմամբ, ընթացքի մեջ են ուսանողների, օրդինատորների, ասպիրանտների և մասնագետների համար ուսումնամեթոդական ծրագրերով պիլոտային ծրագրերի իրականացման, ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, հետազոտողների, հետդիպլոմային կրթության համար երկլեզու ուսումնական ձեռնարկի, ոլորտում աշխատող մասնագետների համար կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկի, ինչպես նաև Կենտրոնի մասին տեղեկատվական ձեռնարկի մշակման աշխատանքները:
Ս. Քոչարյանը ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կոնսորցիումի անդամ հաստատությունների՝ «ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի» և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ ընթացքի մեջ են ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման գիտակրթական ծրագրերի մշակման, հետազոտական նորագույն մեթոդների ներդրմամբ իրականացվող գիտահետազոտական ծրագրերի մշակման և գիտական արդյունքների հրապարակման աշխատանքները: Կ. Ենկոյանի խոսքով, ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա: ‹‹Առաջիկայում միջազգային համալսարանների հետ համագործակցությամբ՝ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև››,- հավելեց պրոռեկտորը:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...