Նորություններ

Մոնիտորինգային այց Հայաստանի ազգային ագրարային համալսարան

27.01.2021

Հունվարի 25-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկել է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Մոնիտորինգային այցերի շրջանակում երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 27-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ): «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսի 30-ին՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում կնքված դրամաշնորհային պայմանագրով: Աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս. Ծառուկյանի հետ շրջեցին գերազանցության կենտրոնի շրջանակներում ստեղծվելիք կլինիկայի, ուսումնական լսարանների, սիմուլյացիոն բաժնի համար առանձնացված համապատասխան տարածքներում, որոնց վերանորոգումը բուհի միջոցների հաշվին անփոփվել էր ծրագրի նախորդ փուլում: Սոնա Ծառուկյանը ներկայացրեց, որ ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»՝ հագեցած ուսանողների գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մուլյաժներով ու այլ պարագաներով: Կենտրոնի հիմնումը կնպաստի անասնաբուժության բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը:

Հանդիպման սկզբում «Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանը նշեց, որ համավարակի, ինչպես նաև պատերազմական իրավիճակով ստեղծված պայմաններում, բուհի կողմից իրականացվող ծրագրային գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն հետ են մնացել ժամանակացույցերով և գնումների պլանով սահմանված ժամկետներից: Նա հավելեց, որ ԿԾԿ ԾԻԳ-ի և բուհի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի ժամկետները հաշվի առնելով, բուհը պետք է արդյունավետ և հետևողական կերպով քայլեր ձեռնարկի պայմանագրով սահմանված բոլոր գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու, ավարտին հասցնելու, ինչպես նաև ծրագրով ամրագրված ցուցիչներին հասնելու համար: Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրով սահմանված նպատակներն ու արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Ապագա, ինչպես նաև արդեն գործող անասնաբույժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահներն արդեն համալրված էին համապատասխան կահույքով, մուլյաժների մի խմբաքանակով, ինչպես նաև համակարգչային տեխնիկայով: Ինչպես ներկայացրեց բուհի դրամաշնորհային ծրագրի ղեկավարը, ընթացքում է գործնական հմտությունների զարգացմանը նպաստող լաբորատոր սարքավորումների, մուլյաժների մյուս մասի ձեռքբերման գործընթացը: Այցի ընթացքում ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Օլեգ Շչերբակովի կողմից դիտարկվեց արդեն իսկ ձեռքբերված մուլյաժների և գործիքների համապատասխանությունը՝ պայմանագրով սահմանված պայմաններին, ինչպես նաև դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր:
Նշենք, որ ստեղծվող Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Սոնա Ծառուկյանի խոսքով, դրամաշնորհային ծրագրի արդյունքում բուհի կողմից իրականացվում է նաև աշխատաշուկայի ներկայիս պահանջներին համապատասխան, ինչպես նաև նորաստեղծ կենտրոնի հետ առնչվող մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայում՝ ուսումնական պլանի մշակում, նորացված առարկայական նկարագրերով: Մշակման փուլում են նաև ԱԿԳԿ-ի կառուցվածքի, գործունեության և անվտանգության նորմերի վերաբերյալ նորմատիվաիրավական փաստաթղթերը, արտահամալսարանական շահակիցների համար կարճաժամկետ դասընթացների և որակավորման բարձրացման համար նախատեսված կրթական մոդուլները, համապատասխան շահակիցների հետ ծրագրի շարունակականությունն ապահովող իրատեսական ծրագիրը:
ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս Ծառուկյանի խոսքով՝ անասնաբուժությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, և այդ ոլորտի համար անհրաժեշտ կադրերի պատրաստումն իրականացնում է միայն ՀԱԱՀ-ը: Ուստի, ‹‹Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին››,-հավելեց ծրագրի ղեկավարը:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...