Նորություններ

Մեկնարկել է ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը:

25.01.2021

Հունվարի 25-ից մեկնարկել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը:
Մոնիտորինգային երրրորդ այցերի շրջանակներում հունվարի 25-ին առաջին աշխատանքային այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն իրականացրեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ):
Աշխատանքային խումբը ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի ուղեկցությամբ շրջեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, Գիտակրթական միջոցառումների սրահի և Ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված տարածքներում, որոնք ամբողջովին վերանորոգվել էին բուհի կողմից: Վերոնշալ սրահներում արդեն իսկ տեղադրված էին ծրագրի շրջանակներում ձեռք բերված անհրաժեշտ կահույքը, ինչպես նաև համակարգչային սարքավորումները:
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին: Նշենք, որ ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստորսական մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը:
Նշենք, որ «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով սահմանված փուլերի համաձայն: Այժմ, ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի իրականացման երրորդ փուլը: Հանդիպման սկզբում «Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լ. Մամյանը նշեց, որ աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության բռնկման, տարածման և դրա հետ կապված սահմանափակումների, ավելի ուշ նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված, բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի՝ ժամանակացույցերով սահմանված ժամկետներից՝ որոշ գործողությունների մասով, առկա են ձգձգումներ: Ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի բուհը հետևողական լինի դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցերով սահմանված ժամկետները պահպանելու, ծրագրային գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու, ծրագրով ամրագրված նպատակներին ու խնդիրներին լիարժեք հասնելու և ծրագիրը դրամաշնորհային պայմանագրով սահմանված ժամկետի դրությամբ ավարտին հասցնելու համար:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրի ընթացքը, ծրագրով սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգի և գնահատման պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված աշխատանքի մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքներն ու հետագա նպատակները: Ք. Ծատուրյանի խոսքով, ծրագրի այս փուլում արված քայլերը հիմնականում ուղղված են եղել համապատասխան կրթական բովանդակության ստեղծմանը:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ, անհատ խորհրդատուներից կազմված համապատասխան աշխատանքային խմբերի կողմից ընթացքում են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական մասնագիտական կրթական ծրագրերի մշակման աշխատանքները, շուտով կմեկնարկեն նաև «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի կանոնադրության և զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Թվային ենթակառուցվածքներում հայերենի լիարժեք գործառության հիմքերի ապահովմանն ուղղված թվային և վեբ ռեսուրսների, գնահատման ու թեստավորման գործիքակազմի ստեղծման նպատակով ընթացքում է անհատ խորհրդատուների ընտրության նպատակով համապատասխան աշխատանքների իրականացումը: Ք. Ծատուրյանը փաստեց, որ ժամանակակից այս ենթակառուցվածքի ստեղծումը կնպաստի նաև բուհի միջազգային տեսանելիության բարձրացմանը: Դրամաշնորհային ծրագրի գնումների մասնագետ Հ. Ղազարյանը նշեց, որ Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի ստեղծման նախապատրաստական աշխատանքները ևս ընթացքի մեջ են, մասնավորապես, բուհի կողմից արդեն իսկ ընտրվել և առանձնացվել է համապատասխան տարածքը, որի վերանորոգման աշխատանքները, շուտով կմեկնարկեն:
Հավելենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում ժամանակակից կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ, տեխնոլոգիահենք կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը: Կենտրոնի ստեղծումը կնպաստի հետազոտական կարողություններով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...