Նորություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում են ՏՀՏ վերապատրաստումները

22.01.2021

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից կազմակերպված հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` առարկաների դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը խթանելու նպատակով: Պայմանավորված արտակարգ դրությամբ և առկա վերապատրաստումների անցկացման հնարավորության բացակայությամբ, 2020թ.-ից համապատասխան փոփոխություններ են իրականացվել վերապատրաստման մոդուլների բովանդակության և ժամանակացույցի մեջ՝ հնգօրյա առկա վերապատրաստումները իրականացվել են առցանց՝ տասն օրում։ Առցանց վերապատրաստումներն անխափան իրականացնելու համար ձեռք է բերվել «Zoom» ծրագրային հավելվածը։ 2020թ.-ի հունիսի 30-ից միաժամանակ 12 խմբերում մեկնարկել են առցանց վերապատրաստումներ։
Ավարտական մանկավարժական սցենարների պատրաստում, հետաքրքիր, հարուստ բովանդակությամբ նախագծեր, թիմային աշխատանք, վերջնական ստուգիչ թեստ, ամպային տեխնոլոգիաների հետ ծանոթացում՝ սրանք վերոնշյալ վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված գիտելիքների միայն մի փոքր մասն են՝ փաստում են մանկավարժները:
«Մենք չենք մերժում ավանդականը, մենք համադրում ենք այն նոր մոտեցումներով՝ ստանալով մի քանի անգամ ավելի բարձր արդյունավետություն, գրավիչ դաս, հետաքրքիր ու մոտիվացնող կրթություն, աշակերտների գրեթե 100% ներգրավվածություն դասին»,- հավելում են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի և հարակից գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչները:
Նշենք, որ իրականացվել է նաև ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների կողմից ուսումնասիրած գործիքների միջոցով պատրաստված դասերի տեսակավորում ըստ առարկաների: Այդ ռեսուրսները (հարցաշարեր, տեսադասեր, վիկտորինաներ) տեղադրված են ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի հեռավար ուսուցման թվային էլեկտրոնային նյութերի պահոցում, http://icttraining.armedu.am/, որտեղ ազատ մուտք կարող են ունենալ նաև չգրանցված ուսուցիչները` «Հյուր»-ի կարգավիճակով: Էլեկտրոնային նյութերի պահոցում այս պահին հասանելի է 500-ից ավելի կրթական նյութ։
Հավելենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է «ԿԾԿ ԾԻԳ-ի ՏՀՏ վերապատրաստում» խումբը, որին անդամակցում են շուրջ 6500 մանկավարժներ: Նշենք, որ ՏՀՏ վերապատրաստումները կշարունակվեն նաև 2021թվականին:

 

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...