Նորություններ

Միկրոծրագրերի իրականացման համատեքստում ամփոփվել է տվյալների հավաքագրումը

18.12.2020

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում ամփոփվել է տվյալների հավաքագրումը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում 2015-2020 թվականների ընթացքում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի արդյունքում հիմնված նախակրթարանների վերաբերյալ: Տվյալների հավաքագրումը իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների համապատասխան վարչությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Իրականացվել է տվյալների հավաքագրում ոչ միայն 2020 թվականի ընթացքում հիմնված նախակրթարանների վերաբերյալ, այլև 2015-2020 թվականների ընթացքում յուրաքանչյուր մարզում հիմնված նախադպրոցական հաստատությունների գործունեության և դրանցից յուրաքանչյուրում ընդգրկված երեխաների թվի, տարիքի և սեռի վերաբերյալ: Ստացված տեղեկություններն ամփոփվել և արվել են համապատասխան վերլուծություններ: Ըստ ամփոփված տեղեկատվության 2020 թվականի ընթացքում հիմնված բոլոր 21 նախակրթարանները բնականոն գործում են և դրանցում փաստացի ներգրավված են 457 նախադպրոցական տարիքի երեխաներ (250 տղա և 207 աղջիկ):
Փաստենք, որ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը տվյալների հավաքագրում իրանացրել է յուրաքանչյուր տարի՝ 2015 թվականից սկսած, հետևաբար ՝ ընդհանուր վերլուծության արդյունքում ներկայացնում ենք, որ ստեղծված 136 նախակրթարաններից 128 հիմնվել են դպրոցների հենքի վրա, իսկ ութը՝ մանկապարտեզների: Վերոնշյալ ժամանակահատվածում ստեղծված նախակրթարաններում փաստացի ներգրավված են 13580 նախադպրոցական տարիքի երեխաներ (7052 տղա և 6528 աղջիկ):
Հավելենք, որ ծրագրի շրջանակներում 2015-2020 թվականների ընթացքում վերապատրաստվել են 136 նախակրթարաններում ընդգրկված 258 դաստիարակներ:
Հիշեցնենք, որ ստեղծվող նախակրթարաններում իրականացվել են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլն: Միկրոծրագրերի իրականացման ընթացքին անդրադարձը հասանելի է նաև ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կայքում տեղ գտած հրապարակումներում:
Ստեղծված նախակրթարաններում հատուկ ուշադրություն է դարձվում նախադպրոցական տարիքի երեխաների արդյունավետ նախապատրաստմանը տարրական կրթությանը:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...