Նորություններ

Մեկնարկել են միկրոծրագրերի մշտադիտարկման աշխատանքները

07.12.2020

Դեկտեմբերի 4–ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը այցելեց ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական և Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցներ: Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախներում միկրոծրագրերի շրջանակներում ստեղծված նախակրթարանների գործունեությանը ծանոթանալն էր և մշտադիտարկում իրականացնելը: ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչը մշտադիտարկման այցը մեկնարկեց ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցից, որտեղ նախակրթարանի տնօրեն Նուրիցա Վանոսյանի ուղեկցությամբ շրջեց խմբասենյակներով, եղավ նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2020թ.-ի մայիսի 17-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Ա. Խաչատրյանը այցը ամփոփեց Գետազատի համայնքի հիմնական դպրոցում, որտեղ ևս գործում է նորաստեղծ նախակրթարանը: Նշենք, որ երկու նախակրթարաններն էլ, որտեղ ընդգրկված են 20-ից ավելի 5 տարեկան երեխաներ, դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում կահավորվել են համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել են մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչը շրջեց խաղային անկյուններով, մասնակցեց դասապրոցեսին:Նշենք նաև, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ և նախակրթարաններում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Կարևորելով մարզերի և գյուղական համայքների երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը՝ Ա. Խաչատրյանը նշեց, որ կարևորում է ծրագրի շարունակականությունը, քանի որ ծրագրի շնորհիվ հնարավոր է դառնում հոգալ այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են գյուղական համայնքներում կամ մարզերում, որտեղ առկա կամ հասանելի չեն նախադպրոցական հաստատությունները:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...