Նորություններ

Աշխատանքային այց Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

19.09.2020

Սեպտեմբերի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում:Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-ի հուլիսի 20-ից մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 23 ամիս: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների:Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 8 ավագ դպրոցներից մեկն է: Նշենք, որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 8 ավագ դպրոցներում էլ այս պահին ընթանում են հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում այժմ հիմանորոգվելու է ավագ դպրոցի չորս մասնաշենքերից 2-ը: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցը ուսումնական գործընթացը կկազմակերպի մյուս երկու մասնաշենքերում: Նշենք նաև, որ 8 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳՄՍ նախարարության մշակված չափանիշների: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը ծանոթացավ աշխատանքային ողջ ընթացքին: Արձնագրենք , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները ընթացքում են:
Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացում է շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն:
Հիշեցնենք, որ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ապրիլ – օգոստոս ամիսներին տեղի է ունեցել մի շարք հանդիպումներ այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Հեռավար ձևաչափով հանդիպումներին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հավելենք, որ «Կրթության բարելավում ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում նպաստում է ոչ միայն ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, այլ նվազեցնում է դրանց շահագործման և պահպանման ծախսերը, իսկ ծրագրի իրականացումը նպաստում է ծրագրի սպասարկման տարածքում գտնվող համայնքներում սոցիալական և տնտեսական օգուտների ավելացմանը:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...