Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը ՀՀ Արարատի մարզ

14.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ մարզային այցերի համատեքստում շրջայց իրականացրեց ՀՀ Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցում որտեղ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը այսօր իր դռները բացեց 30 սաների առաջ: Հավելենք , որ վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է, որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանի սաները: Դաստիարակները և համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Հիշեցնենք, որ նախակրթարանների հիմնման նպատակով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ. կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ, դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ապա, ծրագրի իրականացման արդյունքում, նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Հավելենք, որ նախակրթարանների ստեղծման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` նորաստեղծ նախակրթարաններն ունեն հարմարեցված միջավայր և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփեց Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ ևս նոր ուստարին սկսում են նորաբաց նախակրթարանով: Նշենք, որ Գետազատի նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունլեու է թվով 20 սաների: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին:
Հավելենք, որ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել են 136 նախակրթարաններ:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...