Նորություններ

21 Նոր նախակրթարան ուսումնական տարվան ընդառաջ

14.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին` ուսումնական տարվա մեկնարկին այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքների միջնակարգ դպրոցներ, որոնցում այս տարի բացվել են նոր նախակրթարաններ: Նախարարի առաջին կանգառը Գեղարոտ համայնքն էր: Այս ուսումնական տարվա մեկնարկը , չնայած լի էր դժվարություններով , բայց գեղարոտցիների համար կրկնակի տոնական էր: Առաջին անգամ Գեղարոտի միջնակարգ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր: ՀՀ Արագածոտնի մարզի այս կրթօջախում ՀՀ ԿԳՄՍ նախարարին և միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի և համայնքի ղեկավարների ուղեկցությամբ շրջեց նախակրթարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորեց Գեղարոտ համայնքի բնակիչներին նախակրթարանի բացման կապակցությամբ և խոստացավ մոտ ժամանակներում հնարավորին չափ լուծում տալ աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերին: Հավելենք, որ նախակրթարանն ունի 24 սան: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Գեղադիր համայնքն էր, որտեղ նորաբաց նախակրթարանում փոքրիկ Աննան մեծ ոգևորությամբ ԿԳՄՍ նախարարին ցույց տվեց իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները: Նախարարը նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը ՀՀ Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցն էր, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված
նախակրթարանը իր դռները բացեց 30 սաների առաջ: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանի սաները: Դաստիարակները և համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Հիշեցնենք, որ նախակրթարանների հիմնման նպատակով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ. կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ, դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ապա, ծրագրի իրականացման արդյունքում, նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Հավելենք, որ նախակրթարանների ստեղծման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` նորաստեղծ նախակրթարաններն ունեն հարմարեցված միջավայր և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփեց Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ ևս նոր ուստարին սկսում են նորաբաց նախակրթարանով: Նշենք, որ Գետազատի նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունլեու է թվով 20 սաների: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Տնօրենի հավաստմամբ՝ համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը համայնքում, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն հնարավորություն ունեն կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
Հավելենք, որ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել են 136 նախակրթարաններ:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...