Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

14.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մարզային այցերի համատեքստում սեպտեմբերի 13-ին շրջայց իրականացրեց Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում:
Հիշեցնենք , որ վերոնշյալ ավագ դպրոցը պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է : Նշենք, որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 8 ավագ դպրոցներում էլ ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները:Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Նշենք նաև, որ 8 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳՄՍ նախարարության մշակված չափանիշների: ՀՀ ԿԳՄՍ նախարարը անձամբ ուսումնասիրեց կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, Ա. Հարությունյանը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին : ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձնագրեցին , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման, մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները ընթացքում են: Կատարվում են նաև դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Կառուցվում են խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:
Հավելենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր::
Նշենք, որ այս պահին Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ընթանում են կապիտալ շինարարության մեծածավալ աշխատանքներ։
Վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը ըստ նախագծի կազմում է մոտ 24 ամիս: Դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...