Նորություններ

Առարկայական չափորոշիչները՝ միջազգային փորձագետների ուշադրության կենտրոնում

31.08.2020

Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հանդիպումների շարք , միջազգային փորձագետի մասնակցությամբ, առցանց ձևաչափով: Հանդիպումների առանցքում առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկումն էր: Zoom հարթակում կայացած թվով 5 առցանց հանդիպումների ընթացքում կրթության ոլորտի փորձագետ, արվեստագետ դոկտոր Գիլհերմի Ռոմանելլին արվեստի, պատմության և հասարակագիտության բնագավառները ներկայացնող հայաստանյան փորձագետների հետ քննարկեց առարկայական չափորոշիչներին վերոբերող խնդիրները, ներկայացրեց ‹‹Արվեստ›› ‹‹Հասարակագիտություն›› և ‹‹Պատմություն›› առարկաների ուսումնական ծրագրերի մշակման եվրոպական փորձը, պատասխանեց մասնակիցների հարցերին, քննարկեց ուսուցման վերջնարդյունքները բոլոր ոլորտների համար, ներառարկայական կապերը, պրոյեկտային ուսուցման մոտեցումները, անդրադարձավ գնահատման սկզբունքներին:
‹‹Ուսումնական ծրագրի ավելի լավ գնահատման նպատակով ես ուսումնասիրել եմ Հայաստանի պատմությունը, աշխարհագրությունը, մշակույթն ու կրթությունը։ Սա էական նախնական ուսումնասիրություն էր՝ հասկանալու տեղի իրողությունները։ Այս ուսումնասիրությունը շատ հաճելի էր և թարմացրեց նախկինում հայկական մշակույթի հետ իմ՝ որպես երաժշտի, արվեստի ուսուցչի և պատմություն սիրողի նախկին շփումները։ Հայկական մշակույթի մեջ այսպիսի խորասուզումը նաև կարևոր նախապատրաստական քայլ էր, որը հնարավորություն տվեց արդյունավետ երկխոսություն ծավալել հայաստանյան տեղական թիմի հետ>>,-պարզաբանեց փորձագետը:
Հաջորդ քայլը փորձագետի հավաստմամբ Հանրակրթության պետական չափորոշչի և Արվեստ բնագավառի առարկայական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի, այդ թվում՝ հայեցակարգային փաստաթղթերի, հավելվածների և վերջնարդյունքների նախնական ուսումնասիրությունն էր։
Փորձագետը հանդիպումների ընթացքում ներկայացրեց իր դիտարկումները և առաջարկները նախագծի վերաբերյալ: Մասնագիտական խմբի կողմից նույնպես կատարվեցին փաստաթղթի նախագծի բարելավմանն ուղղված նոր առաջարկներ:Արդյունքում նախագծում կատարվեցին որոշ ճշգրտումներ և բարեփոխումներ: Կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերն ու միջազգային չափանիշներով փաստաթուղթ ունենալուն վերաբերող հարցերը, մասնագիտական խումբը քննարկեց առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
<<Հայ փորձագետների հետ այս հանդիպումները մշակութային փոխանակումների և հայկական դպրոցներում Արվեստի դասավանդման ներկա իրավիճակը և ապագայի նպատակները հասկանալու հիանալի և հագեցած հնարավորություն էին։ Այս զրույցները նաև կարևոր էին՝ հասկանալու առարկայական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերանայման գործընթացում իմ միջամտության սահմանները>>, հավելեց փորձագետը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...