Նորություններ

ՆՄՀ երկրորդ շրջափուլի դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկումը ՀՌՀ-ում

29.07.2020

Հուլիսի 29-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մշտադիտարկումների համատեքստում տեղի ունեցավ հանդիպում Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ««Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն››-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց արդեն ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը: Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն, որը կխթանի ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը: Ծրագրի շրջանակներում նաև մշակվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիրը, ինչը թույլ կտա բավարարել ձևավորվող աշխատաշուկայում բարձրորակ մասնագետների պահանջարկը:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամամբ, Կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ առողջապահության և տնտեսության մի շարք ոլորտներում:
Ներկաները շրջեցին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվելիք Կենտրոնի համար առանձնացված տարածքներում, որտեղ նախորդ այցի ժամանակ արդեն իսկ դիտարկվել էր մատակարարված կահույքը: Ներկաները արձանագրեցին, որ բուհի կողմից ձեռք են բերվել լաբորատոր սարքավորումների և նյութերի առաջին խմբաքանակով և լաբորատոր սարքավորումների երկրորդ խմբաքանակով սահմանված ապրանքները: Հարկ է նշել, որ բուհի կողմից դրամաշնորհային ծրագրի հայտով որպես ոչ գումարային ներդրումներ սահմանված գործողությունների շրջանակներում ձեռք են բերվել նաև համապատասխան սարքավորումները և նյութերը, ինչպես օրինակ՝ ջրի մաքրման և դեիոնիզացման սարքը, պլանշետային սպեկտրոֆոտոմետրը, դոզատորներ և այլն: Այցի ընթացքում Ծրագրին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Կ. Թռչունյանը դիտարկեց ձեռք բերված սարքերը և աշխատանքային խմբի հետ քննարկեց լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:
Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև կրթական բովանդակության ստեղծումը: Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի սկզբում սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ա. Առաքելյանը նշեց, որ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի և համակարգողի կողմից «Գենային ճարտարագիտություն» երկլեզու մագիստրոսական ծրագրի իրականացումը կարգավորող փաստաթղթերի մշակման գործընթացն ընթացքում է, ինչպես նաև Գենոմային ճարտարագիտության և սեքվենավորման դասընթացների/հետազոտական ուղեցույցների մշակման նպատակով տեղական անհատ խորհրդատուների ընտրության գործընթացն ամփոփման փուլում է:
Նա փաստեց, որ դրամաշնորհային ծրագրերը լավ խթան են կրթության արդիականացման և բարեփոխման գործընթացը առավել ամբողջականացնելու տեսանկյունից, ինչն էլ բուհն իրականացնում է մշտապես ընդլայնելով համագործացության շրջանակը: ‹‹Մենք համոզված ենք` կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշները պետք է լինեն ստեղծված հնարավորությունների կիրառումը` ընդլայնելով հետազոտական աշխատանքներում նորարարությունների ներդրման հնարավորությունները: Նմանօրինակ ծրագրի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը››,- հավելեց դրամաշնորհային ծրագրի համակարգողը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...