Նորություններ

ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագիրն ամփոփում է մեկ տարին

24.07.2020

Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Աշխատանքային խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը. նա ընդգծեց, որ «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծումը թույլ կտա զարգացնել կիրառական լեզվաբանության և կրթական գիտությունների ոլորտներում տեխնոլոգիահենք կրթությունը և հետազոտությունը, թվային ենթակառուցվածքներում խթանել հայերենի լիարժեք կիրառականությունը, իսկ «Հաշվողական լեզվաբանություն», և «Համընթաց թարգմանություն» մասնագիտական կրթական ծրագրերի ներդրումը թույլ կտա պատրաստել մեծ ծավալի տվյալների ավտոմատ մշակման առաջնային գործիքներով աշխատող մասնագետներ:
Աշխատանքային խումբը ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի ուղեկցությամբ շրջեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, Գիտակրթական միջոցառումների սրահի և Ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված տարածքներում, որոնք ամբողջովին վերանորոգվել էին բուհի կողմից: Վերոնշալ երեք սրահներում արդեն իսկ տեղադրված էին ծրագրի շրջանակներում ձեռք բերված անհրաժեշտ կահույքը, ինչպես նաև համակարգչային սարքավորումները:
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին: Նշենք, որ ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակել կենտրոնի կանոնադրությունը և հայեցակարգը, ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» և «Համընթաց թարգմանություն» մասնագիտական կրթական ծրագրերը և հայերենի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը:
Նշենք, որ գերազանցության կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով սահմանված 4 փուլերի համաձայն: Սույն թվականի հուլիսին ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը: Ստեղծվող գերազանցության կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով բուհն իրականացնում է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ք. Ծատուրյանի հավաստմամբ, անհատ խորհրդատուներից կազմված համապատասխան աշխատանքային խմբերի կողմից ընթացքում են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական մասնագիտական կրթական ծրագրերի մշակման աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նշեց, որ մեկնարկել են նաև «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի կանոնադրության և զարգացման հայեցակարգի, թվային ենթակառուցվածքներում հայերենի լիարժեք գործառության հիմքերի ապահովմանն ուղղված թվային և վեբ ռեսուրսների, գնահատման ու թեստավորման գործիքակազմի ստեղծման և դրանց ուղղված հետազոտությունների իրականացման, ինչպես նաև հայերենի՝ որպես մայրենի և օտար լեզվի իմացության մակարդակների լրամշակման նպատակով անհատ խորհրդատուների աշխատանքների նկարագրերի մշակման աշխատանքները: Նա շեշտեց, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը թույլ կտա պատրաստել կենսական կարևորության մասնագետներ Հաշվողական լեզվաբանության, Համընթաց թարգմանության, կրթության գնահատման և թեստավորման ոլորտներում:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...