Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում

18.07.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզում նոր ուսումնական տարվանից կգործի 5 նախակրթարան:Հուլիսի 18-ին մարզային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 2 , Վերին Գետաշենի թիվ 1 և Լուսակունքի կրթական հաստատություններ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով:
Նախարարը փաստեց , որ նորաբաց նախակրթարանները համայնքներում ամբողջությամբ կլուծեն նախադպրոցական ծառայության հարցը:
Հավելենք, որ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Գավառի թիվ 5 հիմնական դպրոցը: Նշենք, որ ՀՀ մարզերի կրթական թվով 21 հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան, դրանք ավարտական փուլում են: Հավելենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում մեկնարկել են կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ 21 նորաստեղծ նախակրթարանները կգործեն սեպտեմբերի 1-ից՝ ապահովելով համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...