Նորություններ

Հանրային քննարկման է ներկայացվում առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը

15.07.2020

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am:

Նախագծում ներառված են «Հայոց լեզու»«Գրականություն»«Մայրենի»«Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն»«Հասարակագիտութուն»«Ես և իմ հայրենիքը»«Ֆիզիկական կուլտուրա»«Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ»«Մաթեմատիկա»«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»«Ֆիզիկա»«Քիմիա»«Կենսաբանություն»«Աշխարհագրություն»«Բնագիտություն»«Բնություն»«Ես և շրջակա աշխարհը»«Տեխնոլոգիա», «Արվեստ»«Կերպարվեստ»«Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբերը ղեկավարել են՝

«Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»Թամար Ալեքսանյան,

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը»- Լիլիթ Մկրտչյան

«Ֆիզիկական կուլտուրա»«Շախմատ»«ՆԶՊ»Էռնեստ Ավանեսով

«Օտար լեզուներ»Քրիստինե Սողիկյան

«Մաթեմատիկա»-Նարինե Ռավոեվա

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»Արթուր Խալաթյան

«Ֆիզիկա» - Արտաշես Թորոսյան

«Քիմիա»Արմեն Գալստյան

«Կենսաբանություն» - Մերի Հովսեփյան

«Աշխարհագրություն»-Արմեն Հովսեփյան

«Բնագիտություն», «Բնություն»- Աստղիկ Խառատյան,

«Ես և շրջակա աշխարհը»- Լուսինե Ալեքսանյան

«Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Տեխնոլոգիա» - Մարիամ Պետրոսյան

Նշենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը ամփոփման փուլում են և կհրապարակվեն առաջիկայում։ Հանրային քննարկման արդյունքում ստացված մասնագիտական առաջարկությունների, կարծիքների և դիտողությունների հիման վրա առարկայական չափորոշիչները և ծրագրերը կլրամշակվեն և կհաստատվեն։

ԿԳՄՍ նախարարությունը մասնագիտական համայնքներին կոչ է անում լինել ակտիվ, ծավալել շահագրգիռ և բովանդակային քննարկում։ 

Աղբյուրը՝ www.escs.am

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...