Նորություններ

Հանրակրթության պետական չափորոշիչի և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողովը՝ առցանց

01.07.2020

Հունիսի 23-25-ն առցանց ձևաչափով անցկացվում է Հանրակրթության պետական չափորոշիչի և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողովը՝ Եվրամիության ֆինանսավորած «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում։

Ողջունելով մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է, որ գործընթացն արդեն աշխատանքային այն փուլում է, երբ Հանրակրթության պետական չափորոշիչի ու առարկայական ծրագրերի վերաբերյալ ձևավորված են հստակ պատկերացում, որոնց մշակման ուղղությամբ մասնագիտական խմբերն ու փորձագետները մեծ աշխատանք են կատարել։ «Կարող ենք արձանագրել, որ հանրակրթության բովանդակության բարեփոխումն առաջ է ընթանում, և մենք արդեն քննարկում ենք հաջորդ փուլի՝ ուսումնառության նյութերի մշակման խնդիրը, որը պետք է մոտեցնի մեր պատկերացրած լավագույն ուսումնական միջավայրի ձևավորմանը։ Սա մեզ հնարավորություն կտա ուրվագծել փորձարկման և կոնկրետ բարեփոխմանը միտված քայլերը, որը շատ կարևոր միջանկյալ արդյունք է»,-հայտարարել է նախարարի տեղակալը։

Շեշտելով, որ համավարակը նոր մարտահրավեր է բոլորի համար, նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այս պայմաններում կազմակերպված հեռավար աշխատաժողովը կլինի նույնքան արդյունավետ, որքան սովորական դեմ առ դեմ աշխատանքային քննարկումը։

Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը և Համաշխարհային բանկին՝ հանրակրթության բովանդակային բարեփոխման ծրագիրը համատեղ իրականացնելու համար՝ վստահություն հայտնելով, որ կրթության բարեփոխումների արդյունքը նպաստելու է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացմանը. «Կրթության բարելավումը հանրային բարիք է և դրա արդյունքները հասանելի են լինելու մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար»,- նշել է Ժ. Անդրեասյանը՝ աշխատաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք։

Հանրակրթության պետական չափորոշիչի և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողովին մասնակցում են տեղացի և միջազգային փորձագետներ, առարկայական նոր ծրագրերի մշակման աշխատանքային խմբերում ընդգրկված մասնագետներ։ Աշխատաժողովի հիմնական թեման ուսումնառության նյութերի մշակումն է։

Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն նորարարության պիլոտային աշխատանք Հայաստանի STEM/բնագիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա/ բնագավառում» ծրագրի շրջանակում։ 

Աղբյուրը՝http://escs.am

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...