Նորություններ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումները շարունակվում են

22.05.2020

Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխարհն արտառոց իրավիճակում է հայտնվել։ Ստեղծված իրադրությունը մեծ մարտահրավեր է կրթական համակարգի համար։ Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կրթական հաստատությունները ստիպված են առցանց սկզբունքով ուսուցում իրականացնել՝ ապահովելու աշակերտների կրթության անընդհատությունը։ Ուսուցման առցանց իրականացումը ենթադրում է նոր մոտեցումներ և ՏՀՏ նոր գործիքներ: Կրթական ծրագրերի կենտրոնը հաշվի առնելով ստեղծված իրավիճակի մարտահրավերները շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` առարկաների դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը խթանելու նպատակով: Հասցեական վերապատրաստումների ժամանակացույցի հստակեցմանն ու շարունակական վերապատրաստումների կազմակերպմանն էր ուղղված «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի կողմից մայիս 12-ին կազամակերպված Zoom հարթակում հեռավար ձևաչափով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած 30 մանկավարժներ: Քննարկվեցին հասցեական վերապատրաստումների ժամանակացույցը և դրանց կազմակերպմանն առնչվող շատ հարցեր: Նշենք, որ հասցեական վերապատրաստումները ընթանում են մի քանի փուլերով՝ ընդգրկելով մայրաքաղաքն ու հանրապետության բոլոր մարզերը:Հնգօրյա վերապատրաստման դասընթացների արդյունքում մանկավարժները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների, ծանոթանում հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծման առանձնահատկություններին: Հավելենք , որ այս վերապատրաստումների արդյունքում այսօր https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված է ՏՀՏ վերապատրաստումների https://icttraining.armedu.am/ մուդլ հարթակը, որտեղ մեկտեղված են մեծ թվով դասընթացներ տարբեր առարկաներից: Դրանք պատրաստված են ՏՀՏ գործիքների օգնությամբ՝ ՏՀՏ վերապատրաստումներ անցած մանկավարժների կողմից: Դասընթացները ամենօրյա դիտարկման են ենթարկվում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից, ֆիլտրվում են և յուրաքանչյյուր օր նորացվում : 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...