Նորություններ

Նախադպրոցական կրթության Կառավարման հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը

12.05.2020

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2019 թվականի նոյեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել տեղեկատվություն նախակրթարանի կարիք ունեցող համայնքների վերաբերյալ:
Հավաքագրված տեղեկատվությունն ամփոփվել է: Կազմվել է նախնական ցանկ, որը ներառել է ինչպես նախակրթական հաստատություն չունեցող համայնքները, այնպես էլ այն համայնքները, որոնք ունեն գործող մանկապարտեզներ, բայց համայքնում առկա են մեծ թվով նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաներ: Հավելենք, որ նմանատիպ համայնքներում մանկապարտեզները հիմնականում գործում են սեզոնային և շատ դեպքերում շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս մեծ թվով երեխաներ ներգրավելու:
Այնուհետև ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են խթանման և իրազեկման աշխատանքներ՝ որին հաջորդել է հայտերի ներկայացման փուլը:
Հետաքրքրված հաստատությունների կողմից ԿԾԿ ԾԻԳ են ներկայացվել ընդհանուր թվով 22 միկրոծրագրերի հայտեր: Իրականացվել է հայտերի նախնական ուսումնասիրություն ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի կողմից: Նախնական ուսումնասիրությունից հետո ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները, ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանի մասնակցությամբ շրջայցեր են կատարել վերոնշյալ մարզերի այն հաստատություններ, որոնց կողմից ներկայացված հայտերը համապատասխանել են ծրագրի պահանջներին: Շրջայցերի ընթացքում իրականացվել է նախակրթարաններին հատկացված տարածքների ուսումասիրություն, կատարվել են համապատասխան ճշգրտումներ ներկայացված ծրագրերի նախագծերում: Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները և համայնքների ներդրումների հնարավորությունները՝ 2020 թվականին նախատեսվում է միկրոծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզի 5, Արարատի մարզի 5, Արմավիրի մարզի 6, Սյունիքի մարզի 3, Արագածոտնի մարզի 2, կրթական հաստատություններում: Գնահատման արդյունքների հիման վրա վերոնշյալ մարզերում միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը Մայիսի 12-ին հաստատվել է «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման հանձնաժողովի անդամների կողմից:
Այս ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջև ընթացել են քննարկումներ՝ վերջինիս կողմից ստեղծվող նախակրթարանների դաստիարակների վերապատրաստման հարցերի շուրջ : Ելնելով 2020 թվականի ընթացքում հիմնվող նախակրթարանների աշխարհագրական լայն ընդգրկվածությունից (5 մարզի 21 հաստատություն, 22 դաստիարակ), վերապատրաստումներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կողմից առաջարկվել է վերապատրաստումներն իրականացնել կենտրոնացված` Երևան քաղաքում:
Նշենք, որ այս փուլին հաջորդելու են դրամաշնորհային պայմանագրերի կնքումը և հաստատված միկրոծրագրերի իրականացման փուլերը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...