Նորություններ

Ավագ դպրոցները շուտով կհամալրվեն «Աշխարհագրություն» առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով

02.04.2020

ՀՀ բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:
Փետրվարից մայրաքաղաքում և մարզերում մեկնարկել էր ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում և նպատակ ունեն ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա փորձարկումներ անելու: Բնագիտական առարկաների գծով  լաբորատորիաների  ստեղծման աշխատանքների համատեքստում
մարտի 10-ին ԾԻԳ-ի աշխատակիցները եղան Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «ԷՆՍՕՖ»  ՍՊԸ-ի (նախկին  «ԷՆԳԼԵՐ»  ՍՊԸ) կողմից վարձակալած պահեստային տարածքում, որտեղ գտնվում էին ներմուծված «Աշխարհագրություն» առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումները: ԾԻԳ աշխատակիցները դիտարկեցին  լաբորատոր սարքավորումների ֆիզիկական վիճակը և տեխնիկական պարամետրերի համապատասխանությունը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և «ԷՆՍՈՖ» ՍՊԸ-ի միջև 2019թ. նոյեմբերի 18-ին կնքված մատակարարման պայմանագրով առկա ցուցիչներին, գործարկեցին  և փորձարկեցին  որոշ սարքավորումներ, ուսումնասիրեցին քաղաքական ու ֆիզիկական գլոբուսները: Հիշեցնենք, որ  2019թ.-ի դեկտեմբերին ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ՀՀ թվով 48 ավագ դպրոցների հատկացվել են «Աշխարհագրություն» առարկային անհրաժեշտ ուսումնական տպագրական նյութեր (աշխարհագրական ատլաս, ՀՀ ատլաս, Արցախի Հանրապետության ատլաս, աշխարհի ատլաս, աշխարհի ֆիզիկական քարտեզ, աշխարհի քաղաքական քարտեզ, տեղագրական քարտեզներ), իսկ  առաջիկայում ավագ դպրոցները կհամալրվեն «Աշխարհագրություն» առարկայի  համար անհրաժեշտ  այս լաբորատոր սարքավորումներով՝ գլոբուսների, տարբեր մակետների, աշխարհագրական ռելիեֆի և արևային համակարգի մոդելների, հանքաքարերի ու ապարների  ցուցանմուշների հավաքածուներով, ստենդերով, ինչպես նաև տարվա եղանակների առաջացումը ներկայացնող սարքավորումով:

 

 

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...