Նորություններ

Աշակերտներն այսուհետ կարող են գիտափորձեր կատարել վերջին սերնդի սարքավորումներով

26.02.2020

Փետրվարի 26-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ԾԻԳ–ի ներկայացուցիչները մշտադիտարկման այց իրականացրեցին Երևանի թիվ 182 ավագ դպրոց : Ներկաները, տնօրեն Ռուզաննա Ալավերդյանի ուղեկցությամբ, մասնակցեցին բնագիտական առարկաների գծով ստեղծվող լաբորատորիաների համար մատակարարվող ժամանակակից սարքավորումների ընդունման գործընթացին: Հանդիպմանը ներկա էր նաև «ԷՆՍՈՖ» ՍՊԸ (նախկինւմ «ԷՆԳԼԵՐ» ՍՊԸ) ընկերության ներկայացուցիչ Մարիա Նաբոյանը: Նա ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչներին ծանոթացրեց սարքավորումների տեխնիկական հնարավորություններին ու օգտագործման պայմաններին, խոսեց դրանց կիրառելիության մասին:
Տնօրեն Ռ. Ալավերդյանի հավաստմամբ տրամադրված լաբորատոր սարքավորումները ամենօրյա կիրառելիություն կունենան դասապրոցեսում:
«Ավագ դպրոցներում նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման համար: Դրանք երեխաներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ստացած տեսական գիտելիքները  համատեղելու գործնականի հետ: Բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծումը մեզ համար երազանք է եղել և մենք այս սարքավորումներին վաղուց ենք սպասում», հավելեց տնօրենը:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի համակարգող Նունե Ասրյանը փաստեց, որ նորաստեղծ լաբորատորիաները կօգնեն հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ, իսկ դասավանդող ուսուցիչներին էլ հնարավորություն կտան պրակտիկ պարապմունքների միջոցով ամրապնդել փոխանցվող գիտելիքները։
«Բնագիտական առարկաների լիարժեք, արդյունավետ ուսուցման համար ավագ դպրոցների հատկապես, մարզային ավագ դպրոցների նյութատեխնիկական բազան թերհագեցած է։ Բնագիտական առարկաների միայն տեսական դասավանդումը աշակերտների մոտ չի զարգացնում գործնական կարողություններ և հմտություններ և դրանք ձևավորվում են լաբորատոր, ցուցադրական փորձերի կատարման ժամանակ: Այժմ աշակերտները իրենց ուսումնասիրության տեսական մասը կարող են գործնականում փորձարկել, ինքնուրույն կատարել ոչ բարդ քիմիական փորձեր և այս լաբորատոր սարքավորումները նրանց տալիս են այդ հնարավորությունը և վստահ եմ, կկարողանան դառնալ նաև գյուտարարներ- հավելեց Նունե Ասրյանը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...