Նորություններ

Ամփոփվեց դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում

10.02.2020

Փետրվարի 7-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ««Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն››-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Ծրագրի մեկնարկից կես տարի անց արդեն ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի առաջին փուլը: Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն, որը կխթանի ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը: Ծրագրի շրջանակներում նաև մշակվում է երկլեզու (հայերեն և անգլերեն) «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիրը, ինչը թույլ կտա բավարարել ձևավորվող աշխատաշուկայում բարձրորակ մասնագետների պահանջարկը:
Նշենք նաև, որ կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ առողջապահության և տնտեսության մի շարք ոլորտներում: Կենտրոնում իրականացվելիք գիտական ծրագրերն ուղղված են լինելու հիվանդությունների նոր ախտորոշիչ թեստերի, բուժման եղանակների, նոր դեղամիջոցների մշակմանը և այլ կիրառությունների փորձարկմանը:
Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ներկաները արձանագրեցին, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվելիք կենտրոնի հիմնադրման և տեխնիկական զինման նպատակով արդեն իսկ առանձնացվել է համապատասխան տարածքը, ինչպես նաև դրամաշնորհային պայմանագրով նախատեսված կահույքը և գրենական պիտույքների առաջին խմբաքանակը արդեն իսկ մատակարարվել են:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը նշեց, որ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի և համակարգողի կողմից «Գենային ճարտարագիտություն» երկլեզու (հայերեն և անգլերեն) մագիստրոսական ծրագրի իրականացումը կարգավորող փաստաթղթերի մշակման գործընթացը արդեն իսկ մեկնարկել է, ինչպես նաև փորձի ձեռքբերման նպատակով իրականացվել է գործուղում Գերմանիայի Սաարլանդի համալսարան:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ, ընթացքի մեջ են համակարգչային սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև կենտրոնի գործարկման և մագիստրոսական ծրագրի ուսումնական գործընթացի կազմակերպման և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների մեթոդական վերապատրաստման նպատակով խորհրդատուի ընտրության նպատակով անհրաժեշտ փաթեթների մշակման աշխատանքները:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...