Նորություններ

Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով

07.02.2020

Փետրվարի 5-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամ: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող
«Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսի 30-ին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում կնքված դրամաշնորհային պայմանագրով: Ծրագրի ղեկավարը ներկայացրեց, որ ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն՝ հագեցած գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մուլյաժներով և սիմուլյատորներով: Կենտրոնի հիմնումը կնպաստի անասնաբուժության բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը: Կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ավարտվել է կենտրոնի համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքների նախագծումը, ձեռք է բերված անհրաժեշտ կահույքը և ընթացքում է համակարգչային սարքավորումների ձեռքբերման գործընթացը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ, վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ընթացքում է նաև մուլյաժների առաջին խմբաքանակի ձեռքբերման գործընթացը: ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակներում իրականացվել է գործուղում Բարսելոնայի ինքնավար համալսարան։
ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս Ծառուկյանի խոսքով՝ անասնաբուժությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, և այդ ոլորտի համար անհրաժեշտ կադրերի ապահովումն իրականացնում է միայն ՀԱԱՀ-ը: Ուստի, ‹‹Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին: Այն թույլ կտա զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և հնարավորինս նվազեցնել սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում››,-հավելեց ծրագրի ղեկավարը:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...