Նորություններ

ՆՄՀ երկրորդ շրջափուլի դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկումը ԵՊԼՀ-ում

29.01.2020

Հունվարի 29-ին աշխատանքային այցով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) էին ՀՀ ԿԳՄՍՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԵՊԼՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) գերազանցության կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին: Նշենք, որ ԵՊԼՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնը և սպասարկող տեխնոպարկը՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակել կենտրոնի կանոնադրությունը և հայեցակարգը, ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» և «Համընթաց թարգմանություն» մասնագիտական կրթական ծրագրերը և հայերենի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը:
ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանի խոսքով, «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծումը թույլ կտա զարգացնել կիրառական լեզվաբանության և կրթական գիտությունների ոլորտներում տեխնոլոգիահենք կրթությունը և հետազոտությունը, թվային տեխնոլոգիաներում խթանել հայերենի լիարժեք կիրառականությունը, իսկ «Հաշվողական լեզվաբանություն», և «Համընթաց թարգմանություն» մասնագիտությունների ներդրումը թույլ կտա պատրաստել մեծ ծավալի տվյալների ավտոմատ մշակման առաջնային գործիքներով աշխատող մասնագետներ:
Նշենք, որ գերազանցության կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով սահմանված 4 փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ գիտակրթական միջոցառումների սրահի համար նախատեսված տարածքը արդեն վերանորոգված է, նախատեսված գրենական պիտույքները մատակարարված են, կահույքի մատակարարումը ընթացքում է, իսկ ուսանողների համար նախատեսված տեխնոլսարանի և համընթաց թարգմանության ու թեստավորման լինգաֆոնային կաբինետի տարածքի վերանորոգման գործընթացը ավարտական փուլում է:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ մեկնարկել են «Համընթաց թարգմանություն» և «Հաշվողական լեզվաբանություն» մասնագիտական կրթական ծրագրերի մշակման, ինչպես նաև նշված ուղղություններով միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքները: Նա շեշտեց, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը թույլ կտա զարգացնել թվային միջավայրում և ծրագրակազմերում հայերենի լիարժեք կիրառականությունը, ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ և պատրաստել կենսական կարևորության մասնագետներ հաշվողական լեզվաբանության, համընթաց թարգմանության, կրթության գնահատման և թեստավորման ոլորտներում:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...