Նորություններ

Ամփոփվում են հինգ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

24.08.2018

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը և համակարգող Ռաֆայել Արզումանյանը ավագ դպրոցների հիմնանորոգման ողջ ընթացքում իրականացվող այցերի շրջանակներում օգոստոսի առաջին տասնօրյակում իրականացրել են այցեր ՀՀ մարզեր` «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան և ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցներում, ծանոթացան հինգ տեղամասերի հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Հավելենք,որ հանդիպումներին ներկա էին նաև կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները և վերոնշյալ դպրոցների տնօրենները : Այցի շրջանակներում ներկայացուցիչներն շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Ներկաներն արձանագրեցին, որ վերոնշյալ դպրոցներում իրականացվել են դպրոցների շենքերի կազմաքանդման, ինչպես նաև տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև կաթսայատան կառուցման, ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման, ինչպես նաև ջեռուցման կաթսաների տեղադրման աշխատանքներ: Հունիս- հուլիս ամեսներին իրականացվել են դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, խաղահրապարակների կառուցում, արտաքին և ներքին աստիճանների ու թեքահարթակների կառուցում:
Հավելենք, որ Մեծամորի թիվ 2, Արարատ քաղաքի թիվ 3, Հրազդանի թիվ 1 և Մարտունու Տ. Աբրահամյանի անվան դպրոցներում ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները, իսկ Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցում ամփոփվում են հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Ներկաները արձանագրեցին, որ վերոնշյալ դպրոցներում հիմնանորոգման գործընթացը ամփոփման փուլում է : Հավելենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել է շինարարության 93%-ը և հինգ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբերին:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...