Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոնում մեկնարկել է եռօրյա աշխատաժողովը

20.09.2016

Սեպտեմբերի 20-ին մեկնարկել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, կազմակերպված եռօրյա աշխատաժողովը, որն ուղղված է կրթության բովանդակության համապատասխանեցմանն ու վերանայմանը: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոնի» /ԾԻԳ/-ի ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ուշադրության կենտրոնում «Կրթական ծրագրերի կենտրոնի» <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի կողմից ներկայացված Ազգային կրթակարգի նախագիծն է, որը մշակվել է հանրակրթության պետական կրթակարգի և չափորոշչի վերանայման արդյունքում: Աշխատաժողովի օրակարգը և նպատակները ներկայացրեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը: Կարևորելով կրթակարգի վերանայումը և ընդգծելով դրա դերակատարումը կրթության համակարգի զարգացման գործում, նա արդյունավետ աշխատանք մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնեց, որ կծավալվի մասնագիտական բանավեճ: Հիշեցնենք, որ Ազգային կրթակարգի նախագիծը ներառում է ՀՀ կրթության զարգացման տեսլականը, հանրակրթության առաքելությունը և նպատակները, կոմպետենցիաները ,միջնակարգ դպրոցի շրջանավարտի նկարագիրը, սովորողներին ներկայացվող որակական պահանջներն ըստ հանրակրթության երեք աստիճանների, ինչպես նաև ուսուցման գործընթացի գնահատման համակարգը, առարկայական համալիր ծրագրերը, կրթական միջավայրին և ռեսուրսներին ներկայացվող նոր պահանջները : Աշխատաժողովին մասնակցում է նաև կրթության ոլորտի փորձագետ Նյու Յորքի ռազմավարական պլանավորման և ինստիտուցիոնալ հետազոտությունների Պրատտի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բրիլլերը: Վլադիմիր Բրիլլերը ներկայացրեց իր դիտարկումները և առաջարկները Ազգային կրթակարգի նախագծի վերաբերյալ: Ծավալվեց մասնագիտական քննարկում: Կարևորելով Ազգային կրթակարգի նախագծում բարեփոխումներ և որոշ ճշգրտումներ կատարելու միտումը՝ Վլադիմիր Բրիլլերը փաստեց, «Միջազգային փորձն ու այլ երկրներում իրականացված բարեփոխումների գործընթացը կարող են կարևոր և օգտակար լինել հայաստանյան գործընկերների համար»: Աշխատաժողովի առաջին նիստում քննարկման ենթարկվեց Ազգային կրթակարգի նախագծի «ՀՀ կրթության զարգացման տեսլականը» և «Հանրակրթության առաքելությունը և նպատակները» գլուխները : Քննարկումների ընթացքում մեկ առ մեկ վերլուծվեցին ներկայացված առաջարկությունները, մասնավորապես փորձագետը շեշտեց դրանց իրականացման հնարավորությունները: Մասնագիտական քննարկումները կշարունակվեն նաև սեպտեմբերի 22-ին և 23-ին: 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...