Նորություններ

Աշխատանքային այց՝ Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում

24.08.2016

 Օգոստոսի 16-ից 19-ը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները քառօրյա աշխատանքային այցով եղան մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներում: Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներում հիմնանորոգման ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումն էր: Օգոստոսի 16-ին և 17-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 և Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցներում, ինչպես նաև այցելեցին Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոցներ: Մայրաքաղաքի ավագ դպրոցներում տեղի ունեցան համատեղ քննարկումներ նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման իրականացման հետ կապված առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Օգոստոսի 18-ին և 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները այցելեցին ՀՀ մարզեր: Տեղի ունեցան հանդիպումներ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան, Արթիկի թիվ 3 ավագ դպրոցներում, ինչպես նաև ընթացիկ շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան Գյումրու Ակադեմիական վարժարանում և Արտաշատի ավագ դպրոցում: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ներկաները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, ձևաչափին, քննարկեցին մի շարք նախագծային և շինարարական աշխատանքներին առնչվող հարցեր, հստակեցվեց շահագործման եւ պահպանման համար իրականացվող անհրաժեշտ գործառույթների ցանկը:, Այդ գործառույթների մի մասն արդեն իսկ իրականացման փուլում է: Հիշեցնենք, որ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականին: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թվով 17 ավագ դպրոցի և  Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի շենքերի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ վերանորոգման աշխատանքները կիրականացվեն համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների, անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև ամրապնդման աշխատանքներ: Նշենք նաև, որ 17 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳ նախարարության մշակված չափանիշների: Այցի ընթացքում քննարկվեցին ճարտարապետական և շինարարական տարատեսակ մոտեցումներ: Քննարկվեց նաև «Կրթության բարելավում» ծրագրից դուրս մնացած և չվերանորոգվող ենթակառուցվածքների հետագա շահագործմանն առնչվող հարցեր: Ներկաները հուսով էին, որ նման քննարկումների և աշխատանքային այցերի միջոցով հնարավոր է կանխարգելել շատ խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ շինարարության փուլում:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...