Նորություններ

Հեռավար մագիստրոսական կրթության մեկնարկը Հայաստանում

18.07.2016

 Հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկաներին  ծանոթացրեց  ՆՄՀ շրջանակներում <<Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Դրամաշնորհային  ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը  միտված  է  ՀՀ-ում հեռավար կրթության  ներդրմանն ու զարգացմանը, տեղեկատվական հաղորդակցական  տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը, միասնական կրթական տարածքի ստեղծմանը: Վերոնշյալ նպատակները իրագործվելու են <<Բիզնեսի կառավարում>> մասնագիտությամբ մագիստրոսական հեռավար կրթության ներդրմամբ: Այս մագիստրոսական ծրագրի ավարտին համատեղ դիպլոմի շնորհումը իրականացվելու է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  և դրամաշնորհային ծրագրի կոնսորցիումի մասնակից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ): Կոնսորցիումի մյուս մասնակիցը  ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն է (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ): Ծրագրի շրջանակներում նախատեսվում է  հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և հեռավար դասընթացների կառուցում, համատեղ դիպլոմի ձևաչափի մշակում: Հեռավար ուսուցման մագիստրոսական ծրագրի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված 4 փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաներն արձանագրեցին, որ ավարտվել են համապատասխան գրենական պիտույքների և գրասենյակային կահույքի, համակարգչային և էլեկտրոնային ծրագրերի ձեռքբերումը: Ավարտվել էր նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված համակարգչային և կենցաղային սարքավորումների մի մասի մատակարարումը: Բուհը ,  մեկնարկել է հեռավար կրթությանն առնչվող փաստաթղթերի մշակումը: : Ծրագրով նախատեսված կարևորագույն  բաղադրիչը ս.թ. հունիսի 23-ին կոնսորցիումի մասնակից երկու բուհերի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև հեռավար կրթության զարգացման  հուշագրի կնքումն էր, որն ուղղված է ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանն ու ինտեգրմանը: Հուշագիրը միտված է նաև հեռավար ուսուցմանը համահունչ նորմատիվ իրավական ակտերի մշակմանը: Ծրագրի շրջանակներում մշակվելիք նորմատիվ իրավական փաստաթղթերը թե առանցքային նշանակություն կունենան դրամաշնորհին մասնակից բուհերի տեսանկյունից, թե կարևորագույն խթան կհանդիսանան Հայաստանի բարձրագույն կրթության տարածքում հեռավար կրթության զարգացման համար:: Հավելենք, որ (ՆՄՀ) շրջանակներում 2013թ. ին «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և ՊԿԱ միջև դրամաշնորհային պայմանագրով իրականացվել են միջազգային կրկնակի դիպլոմի ծրագրեր Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ <<Էլեկտրոնային հանրային կառավարում>> և <<Էլեկտրոնային բիզնեսի կառավարում>> մասնագիտություններով: Այս ծրագիրըմիտված էր Հայաստանի մասնավոր և պետական հատվածներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառության տարածմանը: Բացի դրանից, այն՝ որպես արտասահմանյան բուհի հետ կրկնակի դիպլոմի ծրագիր, ՀՀ բուհերի միջազգայնացմանն ուղղված կարևոր քայլ էր:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...