Նորություններ

ՀԱՊՀ-ում ավարտվեց դրամաշնորհային ծրագրի առաջին փուլը

14.07.2016

    Հուլիսի 12-ին   ՀՀ կրթության և գիտության  նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի ՏՏ ուսումնահետազոտական  նորարարական կենտրոնումԱյցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր:  (ՀԱՊՀ) Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր,  ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանը ներկաներին  ծանոթացրեց   ՆՄՀ շրջանակներում  «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Դրամաշնորհային  ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին  «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը  միտված  է համալսարանի  գիտական  ու  նորարարական  աշխատանքների  ծավալմանն  ու  հետագա ապրանքայնացմանը: Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը կնպաստի գիտական   հետազոտությունների  կիրառական  արդյունավետություն  բարձրացմանը  ու  դրանց արդյունքների  առևտրայնացման նախապայմանների  ստեղծմանը: «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի»  ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված 4 փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաներն արձանագրեցին, որ ավարտվել են ՀԱՊՀ գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանի կազմումն ու մշակումը, որի շրջանակներում կատարվել է ՀԱՊՀ գիտատեխնոլոգիական և ինովացիոն գործունեության առկա վիճակի վերլուծություն, համալսարանի գիտատեխնոլոգիական ու նորարարական ոլորտների զարգացման առաջնահերթությունների, թիրախային նպատակների ու խնդիրների վերլուծություն: Ծրագրով նախատեսված երկրորդ կարևոր բաղադրիչը «Նորարարության դպրոցի» հիմնումն էր և երկամսյա  դասընթացների  կազմակերպումը:, Դպրոցի առաքելությունը  նորարարական գիտելիքների ուսուցումն էր սեմինար-քննարկումների, գործնական պարապմունքների, հրավիրված մասնագետների հետ հանդիպումների կազմակերպման միջոցով: Դասընթացների առանցքում եղել է նորարարության հիմունքներն ու սկզբունքները,  գյուտարարական խնդիրներ լուծելու տեսության հիմունքները, Բիզնեսի մոդելավորման և մտավոր սեփականություն խնդիրները: Դասընթացում ներգրավվել են հրավիրված դասախոսներ: Բուհը նախատեսում է Նորարարության դպրոցի հիման վրա մշակել համապատասխան դասընթաց, որը կներդրվի բուհի ուսումնական գործընթացում՝ կրթական տարբեր մակարդակների և մասնագիտությունների համար: Ծրագրի ղեկավարը ծանոթացրեց նաև կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կոնսորցիումի մասնակիցն է «Բարվա» ՍՊԸն: Վերջինիս հետ համագործակցությունը գաղափարների և արտադրության երկկողմանի երթևեկության ապահովման հիանալի հնարավորություն է: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ իրականացվել է գործողում Գերմանիա, և բուհի երեք գիտաշխատողներ  մասնակցել են  միջազգային ինովացիոն ֆորումների ու ցուցահանդեսների: Հիշեցնենք, որ (ՆՄՀ) շրջանակներում 2013թ. ին «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և ՀԱՊՀ միջև դրամաշնորհային պայմանագրով «Արդիական միասնական Պոլիտեխնիկ»  ծրագրի շրջանակներում է ստեղծվել է ՏՏ ուսումնահետազոտական  նորարարական կենտրոնը, որտեղ և կայացավ հանդիպումը: Բացի դրանից, ՀԱՊՀ Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերում ստեղծվել էին լաբորատորիաներ, որոնք հեռաուսուցման լսարանների միջոցով Երևանի կրթահամալիրի հետ միավորվել էին մեկ միասնական միջավայրում, արդիականացվել էր ՀԱՊՀ տեղեկատվական ներքին ցանցը: Ներկաները հուսով էին, որ ընթացիկ դրամաշնորհային ծրագիրն էլ ավելի կընդլայնի բուհում ձևավորված ստեղծագործ մթնոլորտը և ինովացիոն տեխնոլոգիական հարթակը կբացի գիտական հետազոտությունից արտադրություն տանող ճանապարհը:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...