Նորություններ

Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով

13.07.2016

 Հուլիսի 13-ին ՀՀ կրթության և գիտության  նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են կատարել Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ): Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Բայկովի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող ՙՍտոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի՚ ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Ծրագրի համակարգողը ներկայացրեց, որ  ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն՝ հագեցած գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով և ծախսանյութերի պաշարով: Կենտրոնի հիմնումը կնպաստի  ստոմատոլոգիական բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի ներդրմանը: Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծումը  իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված  փուլերի համաձայն: Երկրորդ փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ավարտվել է կենտրոնի համար նախատեսված տարածքի վերակառուցման ու վերանորոգման  աշխատանքների նախագծումը, ձեռք է բերված անհրաժեշտ կահույքը և համակարգչային տեխնիկան: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ընթացքում է ստոմատոլոգիական վարժասարքերի և ծախսանյութերի ձեռքբերման գործընթացը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում  ստեղծված  կոնսորցիումն ունի երեք մասնակից, որոնցից մեկը Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիա հասարակական կազմակերպությունն է, մյուս երկուսը՝ ոլորտում գործող ստոմատոլոգիական կլինիկաներ: Բուհն իրականացրել է նաև  աշխատաշուկայի ներկայիս պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան ստոմատոլոգիական մասնագիտության կրթական ծրագրի մշակման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների կազմում, մշակում ու  տպագրում: Հիշեցնենք, որ 2015 թվականից Երևանի պետական  բժշկական համալսարանում գործում է ՙԳործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը՚, որը ստեղծվել է«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ  վարկային ծրագրի շրջանակներում ստացված ՆՄՀ դրամաշնորհով:

 

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...