Նորություններ

ՆՄՀ -ի ուշադրության կենտրոնում գինեգործական կրթությունն է

12.07.2016

 Հուլիսի 11-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վաչագան Մելքոնյանի ուղեկցությամբ այցելեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի  ուսումնափորձնական տնտեսություն: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող <<Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի>> ստեղծման ընթացիկ աշխատանքներին: <<Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում>> (ԳԿԳԲԶ) դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին, երբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Նշենք, որ ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է, թե գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգի ստեղծում՝ հիմնված նորագույն կրթական և նյութատեխնիկական բազայի վրա, թե գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: ԳԿԳԲԶ-ի ստեղծումը կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիակացմանը, գինու արտադրությունում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը: ԳԿԳԲԶ-ի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված 4 փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ավարտվել են խաղողի այգիների հիմնումը 8 հա. հողատարածքում, կատարվել են սելեկցիոն նոր տեսակների ավելացում, ընթացքում են շենքային պայմանների ու արտադրական տարածքների բարեկարգման աշխատանքները :Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ մշակվում է անհրաժեշտ կրթական բովանդակություն գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար: Գինեգործության մասնագիտացված լսարանի ստեղծումը կնպաստի նոր գիտելիքների ու հմտությունների ձեռք բերմանը խաղողի տարբեր տեսակների մշակման, աճեցման, արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման վերաբերյալ: Նա շեշտեց, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը ագրարային կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ, որոնք կարևոր պայմաններ են թե որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից, թե հետագայում աշխատաշուկայում պատշաճ տեղ զբաղեցնելու համար : «Այս գիտաուսումնաարտադրական բազան պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից բացի, նաև խթանելու է ագրարային համալսարանի արտադրական գործունեությունը՚,- ավելացրեց նա: Հիշեցնենք, որ (ՆՄՀ) շրջանակներում 2013թ.- ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՀԱԱՀ հիմնադրամի միջև դրամաշնորհային պայմանագրով ստեղծվել է <<Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնը>> (ԱՀՈԻԱԿ) և ձեռք է բերվել 36 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...