Նորություններ

Մեկնարկել է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկումը

11.07.2016

 Հուլիսի 8-ին աշխատանքային այցով Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Կարեն Թռչունյանի ուղեկցությամբ եղան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող ՙՄանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի՚ ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին, երբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Նշենք, որ ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մանրէաբանական մագիստրոսական կրթական ծրագրերում բարելավված ու նորացված դասընթացների ներառում, ինչպես նաև ձեռքբերված նորագույն մանրէաբանական սարքավորումների կիրառում և փորձարկում մագիստրոսական ու ասպիրանտական գիտահետազոտական աշխատանքներում: Կենտրոնի ստեղծումը կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիակացմանը, գարեջրի, կաթնամթերքի, գինու և այլ արտադրություններում նոր մանրէաբանական տեխնոլոգիաների, մշակմանն ու ներդրմանը, օրգանական թափոններից կենսավառելիքի ստացման նոր տեխնոլոգիայի մշակմանը: Կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված 4 փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ավարտվել են կենտրոնի տարածքի վերանորոգումն ու կահավորումը, համակարգչային և կենցաղային սարքավորումների ձեռքբերումը: Լաբորատոր սարքավորումների, քիմիական նյութերի ու լաբորատոր պարագաների ձեռքբերումն ընթացքում է: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը տեղեկացրեց նաև, որ մեկնարկել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները, ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կոնսորցիումի մասնակիցներն են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, ՙԵրևանի գարեջուր՚ ՓԲԸ-ն և ՙՉանախ՚ ՍՊԸ-ն: Այս համագործակցությունը կնպաստի որակյալ մասնագետների ներհոսքին դեպի արտադրություն և կընդլայնի արտադրության մեջ նորարարական մոտեցումների ներդնումը: ՙՆման համագործակցությունների շնորհիվ ամրապնդվում են ոչ միայն բուհ - գիտահետազոտական ինստիտուտ և բուհ - արտադրություն կապերը, այլ նաև լրացվում եղած բացը աշխատաշուկայի և բուհի միջև, նպաստում կրթական ծրագրերի բովանդակային փոփոխությանը՚,- նշեց Կ. Թռչունյանը՝ կարևորելով համատեղ աշխատանքները: Հիշեցնենք, որ 2015 թվականից Երևանի պետական համալսարանում գործում է ՙԿիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը՚, որը նույնպես ստեղծվել է«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում ստացված ՆՄՀ դրամաշնորհով: Ներկաները հույս հայտնեցին որ այս կենտրոնը ևս ակտիվորեն կներգրավվի գերժամանակակից սարքավորումներով իրականացվող հետազոտություններում և կխթանի ԵՊՀ-ի, գործարար և գիտական ոլորտների համագործակցությունը:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...