Նորություններ

Հանրային խորհրդակցություն ՝ ՙԿրթության բարելավում՚ ծրագրի շրջանակներում

16.06.2016

 Հունիսի 14-ին Երևանի թիվ 16 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հանրային խորհրդակցություն, որի նպատակը ՙԿրթության բարելավում՚ ծրագրի շրջանակներում իրականացվող Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ շենքի հիմնանորոգման աշխատանքների համար մշակված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի ներկայացումն էր: Խորհրդակցությանը ներկա էին դպրոցի անձնակազմը, համայնքի բնակիչներ, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներ:
Կարևորելով հանրային խորհրդակցության նշանակությունը և արդյունավետ քննարկում մաղթելով մասնակիցներին՝ թիվ 16 ավագ դպրոցի տնօրեն Ա. Կիրակոսյանը հանդես եկավ բացման խոսքով: Տնօրենը ներկայացրեց հանրային խորհրդակցության նպատակն ու շեշտեց նախատեսվող աշխատանքների անհրաժեշտությունը:
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող ՙԿրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շենքի հիմնանորոգման և սեյսմակայունության բարձրացում՚ ծրագրի համար կազմված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը /ԲՍԿՊ/ ներկայացրեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատու Քրիստինե Սահակյանը: Կարևորելով հանրային խորհրդակցության նպատակը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների համատեքստում՝ բնապահպանը ներկայացրեց ԿՏԱԿ շենքի հիմնանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունները, դրանց կանխման, հնարավորինս մեղմացման և մշտադիտարկման հիմնական միջոցառումները: Ընդգծելով ծրագրի նախապատրաստման և նախագծերի մշակման ընթացքում բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունների կարևորությունը՝ նա հավելեց, որ այդ հնարավոր ազդեցությունները կրում են ժամանակավոր բնույթ և հիմնականում կանխատեսվում են շինարարության փուլում: Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ շինարարական և վերականգնման աշխատանքների հետ կապված շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները կլինեն փոքրածավալ, կարճաժամկետ և տեղայնացված:
Հավելենք, որ ԲՍԿՊ-ն մշակվել է ՀՀ օրենսդրության և ՙԿրթության բարելավում՚ /ԿԲ/ ծրագրի գործառնական քաղաքականության պահանջներին համահունչ:
ՙՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում համապատասխանությունը բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների պահանջներին հնարավորություն կտա կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու հնարավոր անբարենպաստ ազդեցությունները: Դրանք հնարավոր է կանխել կամ նվազեցնել նաև շինարարական լավ պարկտիկայի արդյունքում՚, - նշեց Ք. Սահակյանը:
Հանդիպման մասնակիցների կողմից հնչեցին մի շարք հարցեր բնապահպանական և սոցիալական կառավարման պլանով նախատեսված միջոցառումների վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Նշվեց նաև, որ ըստ նախագծի շինարարական աշխատանքների տեվողությունը կազմում է 12 ամիս: Նախատեսվում է իրականացնել ԿՏԱԿ ողջ տարածքի բարելավում: Աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն:
Հավելենք, որ «Կրթության բարելավում» ծրագիրն (ԿԲ) ուղղված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել կրթական ծառայությունների որակը և նվազեցնել շահագործման և պահպանման ծախսերը:
Ծրագրի արդյունքում ակնկալվող ընդհանուր բնապահպանական և սոցիալական ազդեցությունները կլինեն երկարաժամկետ` նպաստելով ծրագրի սպասարկման տարածքում գտնվող համայնքներում սոցիալական և տնտեսական օգուտների ավելացմանը:
Հարկ է նշել, որ ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու կլինի նաև ԲՍԿՊ-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի մոնիթորինգի համար:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...