Նորություններ

Դաս-գործընթաց ՙԿրթության բարելավում՚ ծրագրի համատեքստում

19.05.2016

 Հանրակրթութան իրականացման գործընթացի հաջողությունը մեծապես կախված է կրթության բովանդակությունից, որի վերանայումը և համապատասխանեցումը արդի զարգացումներին դարձել է առաջնահերթ խնդիր: Կրթության բովանդակության համապատասխանեցմանն ու վերանայմանն էր ուղղված մայիսի 17-19-ը ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, կազմակերպված եռօրյա աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ ԿԳՆ ՙԿրթական ծրագրերի կենտրոնի՚ /ԾԻԳ/ 1.4 ենթաբաղադրիչի ներկայացուցիչներ: Աշխատաժողովի օրակարգը և նպատակները ներկայացրեց ԾԻԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը: Կարևորելով կրթակարգի վերանայումը և ընդգծելով դրա դերակատարումը կրթության համակարգի զարգացման գործում , նա արդյունավետ աշխատանք մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնեց, որ կծավալվի մասնագիտական բանավեճ: Աշխատաժողովի ուշադրության կենտրոնում հանրակրթության պետական կրթակարգն ու ծրագրերն էին: Աշխատաժողովի հյուրն էր մայիսի 17-20-ը Հայաստան հրավիրված Նյու Յորքի ռազմավարական պլանավորման և ինստիտուցիոնալ հետազոտությունների Պրատտի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բրիլլերը: Աշխատաժողովի նպատակը փորձի և տեղեկատվության փոխանակումն էր: Վլադիմիր Բրիլլերը համակողմանի ներկայացրեց Ֆինլադիայի և Շոտլանդիայի հանրակրթության կրթակարգը և ծրագրերը: Ծավալվեց մասնագիտական քննարկում հանրակրթության պետական կրթակարգի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման շուրջ: Կարևորելով հանրակրթության պետական կրթակարգի վերանայման միտումը՝ Վլադիմիր Բրիլլերը փաստեց.ՙՎերջին տասնամյակում գրեթե բոլոր ետխորհրդային երկրներում զգալիորեն բարեփոխեվել են հանրակրթության ծրագրերը, որոշ ճշգրտումներ են կատարվել: Միջազգային փորձն ու իրականացված բարեփոխումների ուղին, կրթակարգի ու ծրագրերի վերանայման, պլանավորման և իրագործման գործընթացը կարող են կարևոր և օգտակար լինել հայաստանյան գործընկերների համար՚: Մանկավարժական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բրիլլերը անցկացրեց դաս - գործընթաց,որի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է կրթակարգը, , դրա շրջանակը և շրջանակային պահանջները, արդյունավետ տեսլականի սկզբունքները: Անդրադարձ եղավ ունակությունների վարկաանշային դասակարգմանը, չափորոշիչների ձևավորման ու կիրառման սկզբունքներին, գնահատման համակարգի խնդիրներին: Աշխատաժողովի յուրաքանչյուր նիստից հետո կազմակերպվեց քննարկում-բանավեճ :Քննարկումների ընթացքում մեկ առ մեկ վերլուծվեցին ներկայացված առաջարկությունները, մասնավորապես շեշտադրվեց դրանց իրականացման հնարավորությունները և հնարավոր ռիսկերը հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Այսպիսով, շեշտվեց, որ ՙԿրթության բարելավում՚ ծրագրի ենթաբաղադրիչով նախատեսված աշխատանքները ուղղված են մեկ նպատակի` հանրակրթության բովանդակությանն առնչվող նորմատիվ իրավական փաստաթղթերի` հանրակրթության պետական կրթակարգի, հանրակրթության պետական չափորոշչի, և ծրագրերի վերանայմանը և ներդրմանը, ինչը կապահովի ամբողջ կրթական գործընթացի բարելավումը:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...