Նորություններ

Նորարարական ծրագրերի իրականացումը ԵՊՀ-ում

19.05.2016

 Մայիսի 19-ին աշխատանքային այցով ԵՊՀ-ում էին Համաշխարհային բանկի/ՀԲ/ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթության մենեջեր Քրիստիան Աեդոն, ՙԿրթության բարելավում՚ ծրագրի թիմի ղեկավար Նինո Կուտատելաձեն, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի /ՆՄՀ/ դրամաշնորհային ավարտված և ընթացիկ ծրագրերին ծանոթանալն էր :
Հավելենք, որ (ՆՄՀ)-ն, բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության գործիք է որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը:
Հիշեցնենք , որ 2015 թվականից Երևանի պետական համալսարանում գործում է ՙԿիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը՚, որը ստեղծվել է ՙԿրթության որակ և համապատասխանություն երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում ստացված ՆՄՀ դրամաշնորհով: Այս նույն ծրագրով 2013-2015 թվականներին ևս 9 բուհեր իրականացրել են նորարարական ծրագրեր:
Հյուրերը համոզվեցին, որ ՙԿիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը՚ ակտիվորեն ներգրավված է գերժամանակակից սարքավորումներով իրականացվող հետազոտություններում: Արդյունավետ գործող կենտրոնը խթանում ԵՊՀ-ի, այլ բուհերի, գործարար և գիտական ոլորտների ազգային և միջազգային համագործակցությունը, գիտահետազոտական գործունեության և նորարարությունների զարգացումը կիրառական կենսաբանության արդիական ոլորտներում: Հարկ է նշել, որ ԵՊՀ-ն նորարարական շրագրերի իրականացումը շարունակել է նաև ՆՄՀ հաջորդ փուլում, մասնավորապես՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, երբ 2015թվականի դեկտեմբերին ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի:
Ներկաներին նեկայացվեցին նաև այս նոր դրամաշնորհով ԵՊՀ-ում կատարվող ընթացիկ աշխատանքները : Մասնավորապես ԵՊՀ-ում նախատեսվում է ՙՄանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի՚ ստեղծումը, որը թույլ կտա ոչ միայն բարձր մակարդակով իրականացնելու ուսումնական ծրագրերն ու գործնական պարապմունքները, այլև ծավալելու ձեռնարկատիրական գործունեություն: Հյուրերին ներկայացվեց լաբորատորիայի համար նախատեսված վերանորոգման աշխատանքների ընթացքը, լաբորատոր սարքավորումների, այլ անհրաժեշտ սարքավորումների և գույքի, ձեռք բերման ընթացիկ աշխատանքները: Կենտրոնի ստեծումը կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիակացմանը, նոր մանրէաբանական տեխնոլոգիաների մասնավորապես՝ գարեջրի, կաթնամթերքի, գինու և այլ արտադրություններում մշակմանն ու ներդրմանը, օրգանական թափոններից կենսավառելիքի ստացման նոր տեխնոլոգիայի մշակմանը: Ժամանակակից սարքավորումներով կահավորված այսպիսի կենտրոնները մոտ ապագայում որակի նոր չափանիշ կդառնան ոչ միայն ԵՊՀ-ի, այլև տվյալ բնագավառի համար ընդհանրապես:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...