Նորություններ

ՙԿրթության բարելավում՚ վարկային ծրագիր. աշխատաժողովն ամփոփել է արդյունքները

14.03.2016

 ՙԿրթության բարելավում՚ վարկային ծրագիր. աշխատաժողովն ամփոփել է արդյունքները

Մարտի 11-12-ին Ծաղկաձորում  տեղի ոնեցավ հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված երկօրյա  աշխատաժողովը, որը կազմակերպվել  էր  ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:                                         

ՙԿրթության բարելավում՚  ծրագրով  նախատեսված աշխատանքների հիմնական նպատակը  հանրակրթության բովանդակության արդիականացումն է, ինչը նախատեսվում է ապահովել պետական կրթակարգի, չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման և ներդրման միջոցով:Կարևորելով աշխատաժողովի նշանակությունը և արդյունավետ աշխատանք մաղթելով աշխատաժողովի մասնակիցներին, բացման խոսքում  ՀՀ ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանը  շեշտեց , որ կրթության ոլորտում ցանկացած հետազոտություն պետք է նպաստի համակարգում որակական փոփոխությունների ապահովմանը: «Կրթական համակարգի բարեփոխումները երկու կարևոր նպատակի են միտված՝ որակի և համապատասխանության ապահովմանը: Կրթական բարեփոխումների ու որակի խնդիրը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ: Կրթական ընդհանուր շղթայի մեջ երկու կարևոր օղակ այսօր չի կարողանում ինքնահաստատվել և կյանք մտնել՝ դրանցից առաջինը հանրակրթության ոլորտում ավագ դպրոցն է և բարձրագույն կրթության ոլորտում՝ մագիստարատուրան: Ավագ դպրոցներն իրենց բովանդակությամբ պետք է դառնային գերեզանցության կենտրոններ, որտեղ աշակերտը կստանար նախամասնագիտական հստակ կողմնորոշում՚- նշեց նախարարաը` հավելով, որ   «Գերազանցության գաղափարը՚, որը դրված էր ավագ դպրոցի ստեղծման հիմքում, չի իրագործվել, արդյունքում  այն բերել է կրթական համակարգի ընդհանուր շղթայի խաթարման և կատարված  հետազոտական աշխատանքն անպայման պետք է նպաստի կրթական ընդհանուր շղթայի  ներդաշնակ աշխատանքին:

Աշխատաժողովի մասնակիցները փաստում էին, որ  մեր կրթական համակարգն  իր ձևով պետք է համապատասխանի եվրոպական և առաջադեմ միջազգային կրթական չափանիշներին՝ ընդունելի և ընթեռնելի լինի միջազգային կրթական  ընդհանուր համակարգի մեջ: Քննարկման առարկան միտված էր առավել կարևոր բաղաղրիչի՝ կրթության բովանդակության որակի ապահովման  խնդրին: Մասնակիցները միակարծիք էին, որ ձևը, կաղապարը  ներմուծելով՝ և  դրա մեջ չդնելով որակ,  աշխատանքը կորցնում է իր հիմնական նպատակը: Որակի և համապատասխանության հավասարակշռության  խնդիրը  մեր հիմնական ուղենիշն պետք է լինի կրթության ոլորտում: ԱԺ պատգամավոր, <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի խոսքով այս տարիների ընթացքում որոշ գործոններով պայմանավորված՝ սկզբնական փուլում կրթական ոլորտը  ունեցել է բովանդակային կորուստներ: ՙՀիմա մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ  բարեփոխումների կառուցվածքը՝ հիմնական կմախքը, արդեն կա, ու պետք է դրա մեջ լուրջ բովանդակություն դնել, ավագ դպրոցի բարեփոխումն այն անկյունաքարն է, որը կարող է կարգավորել կրթության ամբողջական համակարգը և ուրվագծել կրթական համակարգի հեռանկարը,՚ - նշեց ԱԺ պատգամավորը: Կրթական ծրագրերի կենտրոնի  ենթաբաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը փաստեց. ՙԿարիքների գնահատման հետազոտությունը  պետք է հիմք հանդիսանա հանրակրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխություններ նախաձեռնելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար: <<Կրթության բարելավում>> ծրագրի  աշխատանքները ուղղված են մեկ նպատակի` հանրակրթության բովանդակությանն առնչվող  նորմատիվ իրավական փաստաթղթերի` հանրակրթության պետական կրթակարգի, հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայմանը և ներդրմանը, ինչը կապահովի ամբողջ կրթական գործընթացի բարելավումը՚: Այսպիսով՝ կրթության բովանդակության վերանայումը և համապատասխանեցումը  արդի զարգացումներին  դարձել է առաջնահերթ խնդիր:  

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...