Նորություններ

Կրթության բովանդակությունն՝ առաջնային խնդիր

11.03.2016

 Կրթության բովանդակությունն՝  առաջնային խնդիր

 

 Հանրակրթութան իրականացումը  հարափոփոխ գործընթաց է, այն պահանջում է ապահովել կյանքի հետ սերտ կապը` արագ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին, գիտատեխնիկական առաջընթացին և օրենսդրական փոփոխություններին:Այդ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է կրթության բովանդակությունից, որի վերանայումը և համապատասխանեցումը  արդի զարգացումներին  դարձել է առաջնահերթ խնդիր: Կրթության բովանդակության  համապատասխանեցմանն ու վերանայմանն էր ուղղված  ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, Ծաղկաձորում  կազմակերպված երկօրյա աշխատաժողովը:  Աշխատաժողովի ուշադրության կենտրոնում  հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկումն էր, որը պատրաստվել էր «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից համատեղ, ՀՀ  ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով: Աշխատաժողովի օրակարգը և նպատակները ներկայացրեց ԾԻԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը: Կարևորելով հետազոտության գաղափարը և ընդգծելով հետզոտության դերակատարումը կրթության  համակարգի զարգացման գործում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը փաստեց. ՙԿրթական համակարգը միջազգային է դառնում իր ստեղծած արժեքներով. առանց ազգային արժեքների մենք չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ»: Նախարարն արդյունավետ աշխատանք  մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնեց, որ կծավալվի մասնագիտական  բանավեճ:      ՙԱյս տարիների ընթացքում մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ  բարեփոխումների կառուցվածքը արդեն կա, ու եթե չկարողանաք դրա մեջ լուրջ բովանդակություն դնել, մենք կարող ենք կորցնել կրթական ազգային համակարգը»,- նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

 Աշխատաժողովին մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև <<Այբ>> կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը և <<Ի-Վի Քոնսալթինգ>> ՓԲԸ գործադիր տնօրեն Մանուկ Հերգնյանը: Այնուհետ <<Կրթության բարելավում>> ծրագրի ենթաբաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը  «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների համատեքստում ներկայացրեց  կարիքների գնահատման հետազոտության նպատակը:

Ներկայացնելով Կարիքների գնահատման հետազոտության նպատակը նա ընդգծեց կրթակարգի վերանայման անհրաժեշտությունը, նշելով,-ՙ2009 թ.-ին, երբ ընդունվեց ՙՀանրակրթության

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...