Նորություններ

<<Կրթության բարելավում>> նոր ծրագրի մեկնարկը

14.12.2015

Հայաստանի Հանրապետությունը Միջազգային զարգացման ընկերակցության և Վերակառուցման եվ զարգացման միջազգային բանկի հետ 2014 թվականի մայիսի 23-ին կնքել է համաձայնագրեր <<Կրթության բարելավում>> ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կրթության բարելավումը, այդ թվում տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածության ապահովումը, ավագ դպրոցներին կրթական ռեսուրսների հատկացումը և ֆիզիկական միջավայրի ու պայմանների բարելավումը, ինչպես նաև բուհերի կրթության որակի բարձրացման ուղղությամբ աջակցության ցուցաբերում:
Ծրագրի Գործառնական ձեռնարկը և հետևյալ` <<Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթուղթ>>, <<Դրամաշնորհներ նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացման համար>>, <<Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացման>> ձեռնարկները տեղադրված են ստորև: 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...