Նորություններ

<<Դպրոց-կենտրոնների միություն>>իրավաբանական անձանց միության նպատակներին և խնդիրներին նվիրված <<Կլոր սեղան>> ներածական սեմինար

24.11.2015

<<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրով նախատեսված գործողությունների թվում, որպես վարկային առաջին ծրագրի շարունակականությունն ապահովող միջոցառում, կարևորվել է նախորդ ծրագրով ստեղծված դպրոց-կենտրոնների հետագա գործունեության ապահովումը և դպրոցական ցանցի ստեղծումը, ինչը պետք է նպաստի նաև նորարարությունների ու լավագույն փորձի տարածմանը հանրապետության մյուս դպրոցներում:
Նախապատրաստական աշխատանքներից հետո 2012 թվականի օգոստոսի 1-ին ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության միջև կնքվեց պայմանագիր` ուղղված միության գործունեության աջակցմանը: Նշված պայմանագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբերի 22-ին <<Կոնգրես>> հյուրանոցում անցկացվեց <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության <<Կլոր սեղան>> ներածական սեմինարը, որն ըստ էության նոր ծրագրի շնորհանդեսն էր:
<<Կլոր սեղան>> ներածական սեմինարին մասնակցում էին Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, փոխնախարար Մ. Մկրտչյանը, ԱԺ փոխխոսնակ Հ. Նաղդալյանը, Կրթության տեսչության պետ Ա.Կարապետյանը, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գ. Սողոմոնյանը և 5 մարզերի կրթության վարչության պետեր, ԿԳՆ վարչության պետ Ն. Հովհաննիսյանը, <<Կրթական ծրագրերի իրականացման>> ԾԻԳ-ի գրասենյակից բաղադրիչների ղեկավարներ Կ. Մելքոնյանը և Ն. Դավթյանը, հրավիրված անձինք տարբեր միջազգային կառույցներից և Հայաստանի մի շարք բարձրագույն և հանրակրթական հաստատություններից: <<Կլոր սեղանին>> ներկա էին նաև հեռուստաընկերություններ և այլ լրատվական միջոցներ, որոնք լուսաբանեցին <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության գործունեության մեկնարկը տարբեր հեռուստաալիքներով և տպագրեցին հոդվածներ տարբեր լրատվամիջոցներում:
<<Կլոր սեղան>>-ը ողջույնի խոսքով բացեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Նա նշեց, որ կրթության ոլորտում բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է աջակցել մասնագիտական հանրույթին: Նախարարը կարևորեց Հայաստանում գործող դպրոցների շրջանում մասնագիտական միտքը համախմբելու գաղափարը, քանի որ այդպիսով նախարարությանը էլ ավելի հեշտ կլինի կրթության քաղաքականությունը տեղերում կյանքի կոչել:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ենթածրագրի ղեկավար Կ. Մելքոնյանը, ով ողջունեց ներկա գտնվողներին և հույս հայտնեց, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ միության գործունեությունը կկրի շարունակական բնույթ և միությունը կհամալրվի նոր անդամներով:
Իր ողջույնի խոսքում <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության նախագահ Ռ. Մուրադյանը ներկայացրեց դպրոց-կենտրոնների ստեղծման նախապատմությունը, խոսեց <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության ստեղծման կարևորության մասին, ներկայացրեց միության համագործակցության և աշխտանքների շրջանակի մասին և պատասխանեց ներկաների հարցերին: Կլոր սեղան ներածական սեմինարի ընթացքում հինգ դպրոց-կենտրոնների՝ Երևանի N150 Ֆ. Նանսենի անվան հիմնական, Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական, Մ. Գորկու անվան Վաղարշապատի N5, Արարատ գյուղ N2, Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան N3 դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց դպրոց-կենտրոններում կատարած աշխատանքի մասին մանրամասն հաշվետվություն-պրեզենտացիա:
<<Կլոր սեղան>> ներածական սեմինարի ավարտին` հիմնական ելույթներից հետո 20-ից ավելի դպրոցների տնօրեններ ցանկություն հայտնեցին անդամագրվելու <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միությանը՝ ներկայացնելով համապատասխան դիմումներ:  

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...