ՈՒղերձ

 Բարի գալուստ ԿԳՆ ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚ ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) պաշտոնական կայք:


Շնորհակալ եմ կայքի այցելուներին ցուցաբերած հետաքրքրության համար: Հուսով եմ՝ այստեղ կգտնեք ԾԻԳ-ի գործունեությանն առնչվող Ձեզ հետաքրքրող տեղեկատվություն: Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ԾԻԳ-Ի կառուցվածքին ու գործառույթներին: Կայքում ներկայացված է ՀՀ կրթության ոլորտում որակի, համապատասխանության, հասանելիության և արդյունավետության բարելավման ուղղված իրականացված և ընթացիկ ծրագրերի, միջոցառումների և ԾԻԳ-ի կողմից իրականացվող այլ աշխատանքների մասին տեղեկատվություն: Աջակցելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ մեր գործունեությունն ուղղված է կրթական ոլորտի զարգացմանը, գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը և կրթության որակի բարձրացմանը: Նպատակ ունենալով ապահովել գործունեության հրապարակայանությունը՝ մենք փորձել ենք նաև ձևավորել բաց երկխոսության հարթակ, որտեղ Ձեր հարցադրումներն ու առաջարկներն անարձագանք չեն մնա:

 Համագործակցության ակնկալիքով`


  ԿԳՆ ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚

ծրագրերի իրականացման գրասենյակի

(ԾԻԳ)տնօրեն Գրիշա Հովհաննիսյան 

Նորություններ

27.10.2025 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդկի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հոկտեմբեր ամսվա ընթացքում վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոցում և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում և... 27.10.2025 Նախակրթարաններ հիմնելու նպատակով իրականացվել են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ինժեներ- խորհրդատու Վռամ Բոյաջյանը հոկտեմբերի ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն, Սադունց, Լեռնարոտ, Օրգով բնակավայրեր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված նախադպրոցական... 21.10.2025 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ    Հայաստան այցի շրջանակներում հոկտեմբերի 8 - ին և 9-ին   Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար , Շիզուկա Կոնիմոտոն ԿԾԿ ԾԻԳ - ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել   է Երևանի Կ . Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի,  ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի   ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր...