Իրականացված

 ՀՀ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հիմնադրվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 298-Մ հրամանով: Այս ընթացքում ԾԻԳ-ն իրականացրել է 3 վարկային ծրագիր: Ներկայումս ընթացքում է <<Կրթության բարելավում>>ծրագիրը:

1.<<Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր>>, 1998-2002 թթ., այս ծրագրով խնդիր էր դրված ապահովել հանրակրթության համակարգի ֆինանսավորման և ուսուցչի աշխատավարձի աճը, միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը, համակարգի գործունեության ժողովրդավարացումը, ինչպես նաև ներդպրոցական կառավարման բարելավումը` նպաստելով կրթության որակի բարելավմանը: Այն բաղկացած էր երկու ենթածրագրից.

Դասագրքերի արտադրություն և բաշխում;

Կրթության բարեփոխման նյութատեխնիկական բազայի ստեղծում, որն իր հերթին ընդգրկում էր կրթության բարեփոխումների ռազմավարության մշակման և դպրոցների ղեկավար կադրերի վերապատրաստման և դպրոցների բարելավման ծրագրի իրականացման բաղադրիչները:

2. <<Կրթության որակ և համապատասխանություն>> առաջին ծրագիր, 2003-2009 թթ., որի նպատակն էր` ուղղորդել Հայաստանի կրթական համակարգի զարգացումը դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները: Ծրագիրը բաղկացած էր չորս ենթածրագրերից.

Հանրակրթության կրթակարգի, առարկայական ուսումնական ծրագրերի և գնահատման նոր համակարգի ստեղծում,

Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում,

Ուսուցիչների մասնագիտական զարգացում,

Հանրակրթության համակարգի կառավարման բարելավում և արդյունավետության բարձրացում:

3.<<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագիր,2009-2014 թթ., որի նպատակն էր` Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները` ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ: Այն բաղկացած է երկու ենթածրագրից.

Հանրակրթության որակի բարելավում,

Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին:

 <<Կրթության բարելավում>> ծրագիրը, 2014-2019 թթ., որը հետապնդում էր երկու նպատակ՝ հանրակրթության հետագա բարելավում, ապահովելով տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածությունը և բարելավելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների առկայությունը և աջակցություն բարձրագույն կրթական հաստատություններին` ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը: Այս ծրագրի հիմքում ընկած էին <<Կրթության որակ և համապատասխանություն>> առաջին և երկրորդ ծրագրերի արդյունքները:Կրթության բարելավում ծրագիրն ամբողջությամբ համահունչ էր ՀՀ կառավարության 2012-2017 թվականների տնտեսական զարգացման ռազմավարության հետ: Ընդգրկելով կրթության բոլոր մակարդակները` նախադպրոցականից մինչև բարձրագույն, <<Կրթության բարելավում>> ծրագիրը միտված էր միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ ծառայություններ մատուցող կրթական համակարգի ստեղծմանը, բնակչության բոլոր սոցիալական խմբերի համար ուսման հավասար պայմաների ստեղծմանը, գիտական և հետազոտական աշխատանքների խրախուսմանը: 

<<Կրթության բարելավում>> ծրագիրը հետապնդում էր երկու նպատակ՝ հանրակրթության հետագա բարելավում, ապահովելով տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածությունը և բարելավելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների առկայությունը և աջակցություն բարձրագույն կրթական հաստատություններին` ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը: Այս ծրագրի հիմքում ընկած էին "Կրթության որակ և համապատասխանություն" առաջին և երկրորդ ծրագրերի արդյունքները: <<Կրթության բարելավում>> ծրագիրը կազմված էր հետևյալ բաղադրիչներից.
Առաջին բաղադրիչ` <<Հանրակրթության որակի բարելավում>>, որը կազմված էր չորս ենթաբաղադրիչներից.
1.1 Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում:
1.2 Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը:
1.3 Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում:
1.4 Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով:
Երկրորդ բաղադրիչ՝ <<Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը>>:
 

 

Նորություններ

27.10.2025 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդկի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հոկտեմբեր ամսվա ընթացքում վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոցում և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում և... 27.10.2025 Նախակրթարաններ հիմնելու նպատակով իրականացվել են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ինժեներ- խորհրդատու Վռամ Բոյաջյանը հոկտեմբերի ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն, Սադունց, Լեռնարոտ, Օրգով բնակավայրեր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված նախադպրոցական... 21.10.2025 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ    Հայաստան այցի շրջանակներում հոկտեմբերի 8 - ին և 9-ին   Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար , Շիզուկա Կոնիմոտոն ԿԾԿ ԾԻԳ - ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել   է Երևանի Կ . Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի,  ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի   ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր...