Հայտարարություններ

Հայտարարություն

09.11.2018

Սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում (Գիմնազիա) (ք.Գյումրի,Ռեպինի 2) տեղի կունենա հանրային լսումներ` կապված <Կրթության բարելավում> ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքային նախագծի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանով նախատեսվող բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, ինչպես նաև դրանց կանխարգելման և մեղմացման միջոցառումների վերաբերյալ:

 

Նորություններ

05.06.2019 Ամփոփվեց ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը ՇՊՀ-ում Հունիսի 4-ին աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը: Նա նշեց, որ նմանօրինակ ծրագրերի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: ՇՊՀ... 03.06.2019 Կայացավ հանրակրթական չափորոշիչների քննարկմանը նվիրված աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և ղեկավարներ,... 03.06.2019 Կայացավ Շիրակի պետական համալսարանի «ՆՈՐԿԵՆՏ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը Մայիսի 31-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ «Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրով...