Հայտարարություններ

Հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայում հանրակրթության ընդհանուր պետական ծրագրի համատեքստում

07.02.2018

 Հայտահրավեր
(կազմակերպության ընտրություն)

Հայաստանի Հանրապետություն
<<Կրթության բարելավում>> ծրագիր
Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
Ծրագրի համարը՝ P130182

Առաջադրանքի անվանումը. Հանրակրթական առարկայական
չափորոշիչների և ծրագրերի վերանայում
հանրակրթության ընդհանուր պետական
ծրագրի համատեքստում

Հղում՝ ԳՊ-ի տող 1.4.6 «Խորհրդատվությանէջ»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում <<Կրթության բարելավում>> ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով:
Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է.
(i) հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայում հանրակրթության ընդհանուր պետական ծրագրի համատեքստում,
(ii) նախատեսվող փոփոխությունների շրջանակի սահմանում` ելնելով Կրթության և գիտության նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ խորհրդակցությունների արդյունքներից, ինչպես նաև` հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման կարիքների գնահատման արդյունքների և ազգային կրթակարգի նախագծի հիման վրա,
(iii) առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակում` հաշվի առնելով համապատասխան գործընկերների և շահագրգիռ կողմերի առաջարկները, ինչպես նաև այլ երկրների` ուսումնական ծրագրերի ստեղծման ընթացքում կուտակված լավագույն փորձը,
(iv) առաջադրանքի իրականացման ողջ ընթացքում սերտ համագործակցություն Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հետ՝ ապահովելով նրա ակտիվ ներգրավվածությունը գործընթացում, դրանով իսկ նպաստելով վերջինիս` որպես տվյալ ոլորտի հիմնական դերակատարի կարողությունների զարգացմանը, որը պատասխանատու կլինի առարկայական չափորոշիչների և ծրագրերի հետագա պահպանման և կատարելագործման համար:

Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.
1. Ձևավորի աշխատանքային խմբեր` մշակելու հանրակրթության ընդհանուր պետական ծրագիրը և դրա հիման վրա վերանայի առարկայական չափորոշիչները և ծրագրերը հետևյալ ուսումնական բնագավառների համար. մաթեմատիկա, ՏՀՏ և համակարգչային գիտություններ, հայոց լեզու, գրականություն, բնական գիտություններ, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, տեխնոլոգիա, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
2. Ուսումնասիրի տվյալ առաջադրանքին վերաբերող համապատասխան փաստաթղթեր, ինչպիսիք են Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, ներառյալ գործող կրթակարգը (ՀՀ կառավարության 27.05.2004թ. N20 արձանագրային որոշում) և հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 08.04.2010թ. N439-Ն որոշում), հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը, համապատասխան հայեցակարգային փաստաթղթեր` մշակված ԿԳՆ-ի կողմից և այլն:
3. Մշակի 1-12 դասարանների հանրակրթության պետական ընդհանուր ծրագիրը, որը պետք է՝
• ներառի հստակեցված առարկայացանկ, առարկաների բաշխման ժամաքանակներ (օրինակելի ուսումնական պլան), առարկայացանկի կազմման և առարկաների ժամաքանակների սահմանման սկզբունքներ,
• ներառի առարկայական ծրագրերի կազմման ձևաչափը (կառուցվածքը) և սկզբունքները,
• ներառի օրինակելի թեմատիկ պլանների, օրինակելի դասապլանների ձևանմուշներ և կազմման սկզբունքներ,
• ներառի դասավանդման և սովորողների գնահատման ժամանակակից մեթոդներն ու սկզբունքները,
• ներառի լրամշակված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
4. Մասնակցի սեմինարներին՝ ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:
5. Շահագրգիռ կողմերից (ուսուցիչներ, ծնողներ, կրթության մեջ ներգրավված ՀԿ-ներ, գործարար հանրություն և այլն) ստանա և ամփոփի վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ առաջարկությունները: Վերլուծի հանրային քննարկումների արդյունքները:
6. Ներկայացնի առաջարկություններ հանրակրթական պետական ընդհանուր ծրագրի և առարկայական չափորոշիչների և ծրագրերի ներդրման վերաբերյալ:
7. Քննարկման արդյունքների հիման վրա նախապատրաստի հանրակրթության ընդհանուր պետական ծրագրի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:
8. Պատրաստի հաշվետվություններ:
Պայմանագրի կնքումը նախատեսվում է 2018թ. հունիսին, իսկ ավարտը 2019թ. օգոստոսին` մինչև մեկ տարի հնարավոր երկարացմամբ:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ, ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը ցույց կտա ծառայությունները կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայությունը:
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
• Կազմակերպության ընդհանուր փորձը - առարկայական ծրագրերի և գնահատման մեթոդական ուղեցույցներ մշակման, կրթական հետազոտություններ կատարելու փորձառություն (այդ թվում միջազգային փորձը), փորձառություն հանրային քննարկումներ իրականացնելու ուղղությամբ - 30 միավոր
• Կազմակերպության հատուկ փորձը (հանրակրթական առարկայական ծրագրերի և գնահատման մեթոդական ուղեցույցների մշակման, հանրակրթության ոլորտում հետազոտություններ կատարելու փորձառություն (այդ թվում միջազգային փորձը)) – 40 միավոր
• Մասնագիտական անձնակազմի որակավորում և առաջադրանքի իրականացման կարողունակություն (կոմպետենցիա) (առարկայական չափորոշիչների, ծրագրերի, ազգային կրթակարգերի, թեստերի մշակման, մանկավարժական և կրթական հետազոտությունների, մասնագիտական ամսագրերում հոդվածների հրապարակման, ինչպես նաև ստորև ներկայացված ոլորտներից մեկում դասավանդման փորձառություն ունեցող մասնագետների խումբ` որում ընդգրկված կլինեն բնագիտամաթեմատիկական և հասարակական գիտությունների, լեզուների, հումանիտար այլ առարկաների, կրթության մեջ հոգեբանական և գենդերային ոլորտների մասնագետներ: – 30 միավոր

Հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցի 1.9 կետին` «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ.(« Խորհրդատուների ուղեցույցներ»), որը սահմանում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը՝ շահերի բախման վերաբերյալ:
Խորհրդատուները կարող են միավորվել այլ կազմակերպությունների հետ՝ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատվական ընկերությունների ձևով:
Կազմակերպությունը կընտրվի որակի և գնի հիման վրա ընտրության(QCBS) եղանակով` Խորհրդատուների ուղեցույցի համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ստորև նշված հասցեով՝ բոլոր աշխատանքային օրերին՝ հետևյալ ժամերին 11:00 - 13:00 և 14:00 – 1 7:00 :
Սույն հայտարարությունը հրապարակվում է հայերեն և անգլերեն լեզուներով: Տարընթերցումների դեպքում հիմք է ընդունվում անգլերեն տարբերակը:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ մինչև 2018թ. փետրվարի 26-ը ներառյալ, (առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով) մինչև 17:00 տեղական ժամանակով, հետևյալ հասցեով.
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ
ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 , 0070, Հայաստան
Հեռ. (+37410) 57-56-90 (27)
Էլ. Փոստ. cfep@arminco.com
գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանին,
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել վերը նշված էլեկտրոնային փոստով:

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...